Ինչպես հայտնել էինք, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ՔՊ խմբակցության պատգամավորներն այսօր քննադատեցին այն հանգամանքը, որ պաշտպանական ոլորտին, բանակին վերաբերող օրենսդրական նախագծերի քննարկման արտահերթ նստաշրջանից բացակայում է ընդդիմությունը։ Նրանք դա տարօրինակ որակեցին։
Իսկ ահա իշխանական խմբակցության պատգամավորներից Վաղարշակ Հակոբյանը չհամաձայնեց՝ ասելով, որ տարօրինակ բան չկա, որովհետեւ ընդդիմությունը խորհրդարան էր եկել ոչ թե աշխատելու, այլ խաթարելու համար։
«Ընդդիմության մի մասը, կարծում եմ, «սամակատ» է քշում, մի մասը նարդի է խաղում, հեծանիվ քշում։ Մյուս մասն էլ, ըստ հանրության շրջանում տարածված լուրերի, խաղամոլությամբ է զբաղված։ Այս ընդդիմադիր շարժման վերջում մենք տվյալներ էինք ստացել, որ Ֆրանսիայի հրապարակը խաղամոլության յուրահատուկ օրրան էր դարձել ցավոք։ Որոշ ընդդիմադիրների նման գործողությունների վայրերում է պետք փնտրել»,-հայտարարեց Վաղարշակ Հակոբյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ