Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Ալեքսեյ Զայցևը:
«Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպմանը, ինչպես նաև Պետերբուրգի միջազգային համաժողովի շրջանակում շփումների ընթացում որոշակի առաջընթաց է գրանցվել, հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների բացման տարբեր ասպեկտների շուրջ:
Ինչպես հայտնի է, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում է տարածաշրջանում ավտոճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունների բացման հարցը՝ ի շահ Երևանի, Բաքվի և նրանց հարևանների: Իրենց աշխատանքը մասին համանախագահներն առանձին կտեղեկացնեն լրատվամիջոցներին, երբ որ ձեռք կբերվեն հստակ պայմանավորվածություններ»,- ասել է Զայցևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ