Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Գալեյան․ «Որ գեներալը Եռաբլուրում կամ մի տեղ հանդիպեց, քարերով գլուխները ջարդելու եմ»

Հուլիս 06,2022 16:40

«Հայտարարել են, որ չեն ուզում իջնել մեզ հետ հանդիպման, ասել են, որ որևէ նորություն չունեն»,- լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց տեղեկացրեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հարազատներն այսօր հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջելու՝ Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեից տեղափոխվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։

Գարիկ Գալեյանը վստահեցրեց՝ ինքն ընդդիմադիր չէ, չփորձվեն նման շահարկումներ անել, ինքն իր տղայի արդար պահանջին է եկել․ «Ես չեմ թողնելու՝ իմ տղայի արյունը տենց ուղղակի, հաստատ պատասխան են տալու։ Որ գեներալը Եռաբլուրում կամ մի տեղ հանդիպեց, քարերով գլուխները ջարդելու եմ։  Տարան մեր տղաներին սպանեցին, մեր ծուխը մարեցին, դրանից այն կողմ էլ ի՞նչ պիտի անեն ինձ, չկա բան, որից պիտի վախենամ»։

Հարցին՝ ինչո՞ւ է ձգձգվում գործի տեղափոխումը ՀՀ ԱԱԾ, զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանն ասաց․«Թիվ մեկ հողատու դավաճանը չի ուզում, որ գործը գնա ԱԱԾ։ Փաստն է այն, որ նա կանխում է։ Միակ ու վերջին ելքն է այն, որ ԱԱԾ-ում ինքը հարցաքննվի ու անուններ տա, քանի որ վստահ ենք, որ մենակ չէ ինքն էս ամենն արել։ Այս քննությունները պետք է անեն համապատասխան մարմինները, մենք այդ պատասխաններն են ուզում ստանալ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031