Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռնարկության տնօրենը զորահավաքի մասին նամակ է ստացել․ Պապիկյանի պարզաբանումը, թե որն է խնդիրը

Հուլիս 06,2022 16:11

«3 շաբաթ առաջ ընկերություններից մեկի տնօրենն ինձ տեղեկացրեց․ ստացել է նամակ այն մասին, որ ինքը որպես տնօրեն պետք է զինկոմիսարիատ ներկայացնի աշխատակիցների ցուցակ, ովքեր որ կարող են լինել եռամսյա հավաքներին»,- կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում այսօր դիմելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Նա շարունակեց․ «Ինչ-որ պարտավորություններ էր գրված ձեռնարկության տնօրենի համար, որ ապահովի, կազմակերպի։ Որքան հասկանում եմ՝ որեւէ տնօրեն կզարմանա, որովհետեւ աշխատանքի ընդունվելիս նման պարտավորություններ չունի, դա զինկոմիսարիատի պարտավորությունն է։ Սա թյուրիմացությո՞ւն է, թե՞ բան է փոխվել»։

Սուրեն Պապիկյանն արձագանքեց․ «Նշեմ, թե թյուրիմացությունն ինչումն է։ Եռամսյա, 10-օրյա եւ 7-օրյա հավաքների ժամանակ մենք հաճախ առնչվում ենք խնդիրների․ ըստ զորատեսակների եւ ծառայության վայրի երբ մասնագետները զորակոչվում են, աշխատատեղի խնդիր է առաջանում։ Պարզվում է, որ տվյալ զինվորականը, որը պիտանի է մասնակցելու համար, նա աշխատավայրում տնօրենի համար եւս անփոխարինելի է։ Այստեղ խնդիր է առաջանում, որովհետեւ տասնյակ պետական մարմիններից, մասնավոր ընկերություններից դիմում են զինկոմիսարիատներ եւ խնդրում չզորակոչել աշխատողներին, որովհետեւ աշխատանքը խաթարվում է»։

Այստեղ, ըստ Պապիկյանի, սկսվում է մի գործընթաց, որն այս պահին թեեւ այլընտրանք չունի, բայց կարգավորվելու է․ «Գնում ենք այն ճանապարհով, որ տնօրինության հետ աշխատեն զինկոմիսարիատները, որ չառաջանա աշխատանքային խնդիր, որ չխաթարվի ընկերության բնականոն գործունեությունը։ Մենք աշխատում ենք ՊԵԿ-ի հետ եւ ունենք բոլոր աշխատողների ցանկը։ Նրանց՝ ՀՀ-ում լինելու հարցը տեղորոշելու ենք, որովհետեւ հաճախ աշխատողները հրաժարվում են մեկնել ծառայելու, որովհետեւ երկրում չեն, բայց իրականում երկրում են»։

Ապա Սուրեն Պապիկյանը խնդրեց այդ նամակն իրեն փոխանցել՝ պարզելու համար, թե այդ իրավազանցություն կա՞։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031