Հուլիսի 4-ին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 30 հոգանոց պատվիրակությունը՝ գլխավորությամբ ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի, ով KWU-ի պաշտոնական ղեկավարն է Հայաստանում, մեկնեց Բուլղարիա՝ մասնակցելու KWU վարկածով «Աշխարհի գավաթի» առաջնությանը։
17 տարվա ավանդույթին անդավաճան՝ այս անգամ ևս լավագույն մարզիկների ողջ ծախսերը հոգացել է ֆեդերացիան։
Երեկ՝ հուլիսի 5-ին, Բուլղարիայում կայացավ KWU վարկածով «Աշխարհի գավաթի» առաջնությունը, որտեղ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները նվաճեցին ընդհանուր հաշվով 7 մեդալ՝ 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե։
Ոսկե մեդալակիր դարձան Արթուր Արեյանը, Պետրոս Ֆարֆարյանը, Արինա Մատիուշինան։ Արծաթե մեդալակիրներն են՝ Ավետիս Մուրադյանը և Գրիշա Կիրակոսյանը։
Կարդացեք նաև
Դավիթ Կարապետյանը և Վահագն Հակոբյան Ահարոնին դարձան բրոնզե մեդալակիր։
Պետրոս Ֆարֆարյանը պարգևատրվեց նաև «Կամքի ուժ» դրսևորելու համար նախատեսված պատվոգրով։
Այսպիսով, Հայաստանը նվաճված մեդալների թվով թիմային արդյունքով գրավեց 3-րդ հորիզոնականը։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիա