Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:
«Ձեր բազմաբնույթ օժանդակությամբ և աջակցությամբ Դուք բոլոր ժամանակներում և բոլոր իրավիճակներում կանգնած եք եղել Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի կողքին՝ ականջալուր լինելով Ձեր խղճին ու պարզ մարդասիրությանը, անտեսելով տարբեր մակարդակներով հորդորներն ու նույնիսկ սպառնալիքները։
Ձեր շնորհիվ միջազգային հանրությունն ազդակներ է ստացել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և Արցախի ճակատագրի մասին, տեղեկացվել Արցախում ապրող հայերի ինքնությանը և անվտանգությանը սպառնացող վտանգների մասին։
Կարդացեք նաև
Դուք դարձաք Արցախի ձայնը՝ Արցախի խնդիրը լսելի դարձնելով միջազգային ասպարեզում։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի բարեկամ, քաջառողջություն և ամենայն բարիք»,- ասվում է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։
ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ