«Մեր հիմնական պահանջը մեզ փախստականի կարգավիճակ և Արցախին հայկական կարգավիճակ տալն է։ Միացում կամ անկախություն, բայց հայկական կարգավիճակ Արցախին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։
Այս պահին տասնյակ հադրութցիներ ՀՀ կառավարության շենքի առաջ նստացույց են անում։ Լևոն Հայրյանն ասաց՝ դեռ արձագանք չեն ստացել կառավարության կողմից։
Նա նշեց, որ փոքր-ինչ պասիվություն է նկատվում, քանի որ ժողովրդի մի մասը Դիմադրության շարժման հետ է դուրս գալիս ցույցերի, իրենք էլ երկու-երեք ամիս ոչինչ չեն արել։ Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞րն էր այդ պասիվության պատճառը, Լևոն Հայրյանը պատասխանեց․ «Դիմադրության շարժումը հենց դրա համար է դուրս եկել փողոց, որ մնացած շարժումներին սպանի։ Տենց էլ արել են, մենակ մենք չենք, տեսնում եք՝ առաջվա բողոքավորները, ոչ մեկն էլ իրենց պատճառով ոչինչ չի անում։ Հարթակը զբաղեցրել են և մի կարևոր բան էլ չեն հայտարարել ու մեծապես մնացած շարժումներին խանգարել են։ Մեր ժողովրդի մարդիկ կան՝ ասում են՝ իրենց պիտի միանանք, ասում ենք՝ միացեք։ Մենք էլ ենք մասնակցել նրանց հավաքներին, բայց մեր հարցերը այնտեղ չեն բարձրաձայնվում, էլի»։
Հարցին՝ շարունակելու եք ինքնուրո՞ւյն բարձրացնել ձեր խնդիրները, Լևոն Հայրյանը պատասխանեց՝ այո։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ