Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բանակի բուժաշխատողներից շատերը չգիտեն այդ դեղերի օգտագործման ձեւը»․ պատգամավորը՝ նախարարին

Հուլիս 06,2022 13:05

«2020թ․ պատերազմի ընթացքում բարեգործական ծրագրերով ՀՀ բերվեցին մեծ քանակի դեղամիջոցներ։ Մեծ էր զարմանքս, որ մեկ-երկու ամիս առաջ խոսակցություն եղավ այս ամենի վերաբերյալ։ Փաստորեն, հատկապես բանակի բուժաշխատողներից շատերը չեն կարող օգտագործել բազմաթիվ դեղամիջոցներ, որովհետեւ չգիտեն, թե ինչպես պետք է օգտագործել»,- կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Նա նշեց․ «Այսինքն, կան միջոցներ, բայց չունենք օգտագործողներ։ Սա նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինի, որ մասնագետներին ծանոթացնենք միջազգային շուկայի փոփոխություններին»։

Անահիտ Ավանեսյանն արձագանքեց, որ նշյալ ժամանակահատվածում ստացված դեղամիջոցներն եւ բժշկական սարքավորումները հաշվառվել են․ «Օգտագործման ամբողջ ընթացքը համակարգվել է մեր մասնագիտական խմբերով։ Շատ հասցեական է եղել օգնությունը։ Իհարկե, այդ ժամանակ աշխատանքի տեմպը շատ արագ էր եւ ակտիվ, բայց սարքավորումների հետ կապված փորձել ենք ըստ իմացության մասնագետների դիմել։ Ինչ վերաբերում է դեղերին, ապա պահանջարկը հավաքագրվում է, այսինքն՝ ԲԿ-ները, իմանալով, որ մենք ցանկ ունենք դեղերի, տալիս են պահանջարկ եւ ստանում դեղերը։ Կարծում եմ՝ սա երեւի անհատների հարց է եղել, որը ԲԿ-ների ուշադրության կենտրոնում պետք է եղած լիներ, տրամադրվեր այդ դեղերի օգտագործման գիտելիքը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031