Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի․ սա մեր վարկին է խփում»․ Վիգեն Խաչատրյանը՝ կառավարությանը

Հուլիս 06,2022 11:58

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում այսօր գործադիրի կողմից օրակարգը զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախ նշեց, որ քննարկվելիք հարցերի հրատապությունը պայմանավորված է ԱԺ նստաշրջանի ավարտով․ օրակարգում 25 հարց է, որի մի մասի առաջին եւ երկրորդ ընթերցումները պետք է կազմակերպել 24-ժամյա ռեժիմով։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանին սա դուր չեկավ։ Նա հայտարարեց՝ 23 օրենսդրական նախաձեռնություններից 15-ը ստիպված են քննարկել մեկ օրում, մնացածն էլ՝ 3 օրում։

«Չեմ պատկերացնում՝ այդքան օրում ինչպե՞ս ենք այդքան հարցը քննարկելու, ուսումնասիրելու եւ առաջարկներ ներկայացնելու։ Այս պրակտիկան պետք է դադարեցնել։ Չի կարելի ԱԺ-ին նման վիճակում դնել։ Սա չի խրախուսում խորհրդարանի աշխատանքը, մեր վարկին է խփում։ Կառավարությանը խնդրում եմ հետագայում խուսափել նման բաներից»,-գործադիրին կոչ արեց Վիգեն Խաչատրյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031