Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հակադրություն Փաշինյանի խոստման՝ հեղափոխությունից հետո գյուղատնտեսության անկումը շարունակվեց․ «Ժողովուրդ»

Հուլիս 06,2022 09:32

2018 թվականի մայիսի 8-ին «Ելք» խմբակցության անունից որպես վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաեւ գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը եւ, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»։

Ի հակադրություն Փաշինյանի խոստման՝ հեղափոխությունից հետո գյուղատնտեսության անկումը շարունակվեց։ Եթե 2017 թվականին գյուղատնտեսությունը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 15 տոկոսը, ապա 2020-ին՝ ընդամենը 11.7 տոկոսը։ Այս ընթացքում կտրուկ նվազել են նաեւ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները։ 2017 թվականին Հայաստանում մշակվում էր 294,500 հա հողատարածք, իսկ նախորդ՝ 2020 թվականին մշակվող ցանքատարածությունների մակերեսը կազմել էր 222,700 հա։

Ավելին՝ հենց գյուղատնտեսության զարգացումը խրախուսող վարչապետի օրոք այդ նախարարությունը փակվեց եւ միացվեց Էկոնոմիկայի նախարարությանը, որը մեծ քննադատությունների առիթ հանդիսացավ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031