Ա1+. «Մենք պետք է ունենանք այնպիսի սահմանադրություն, որը կարած չլինի որևիցե իշխանավորի հագին»,- այս կարծիքը հայտնեց «Հայաստանի ժողովրդական շարժում» կազմակերպության ղեկավար Վազգեն Պետրոսյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի սահմանադրություն պետք է լինի, որպեսզի 10 տարին մեկ փոփոխման չենթարկվի։
Հարցին, թե ինչ կարծիք ունի Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին, Վազգեն Պետրոսյանը նշեց․ «Վանեցյանի ձեռքի տակ եղել են գաղտնի տեղեկություններ և նրա հրաժարականը տարակուսանք է առաջացնում»։
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ նա նշեց, որ այսօրվա ընդդիմությունը խորհրդարանում անելիք չունի ու նաև որոշակի տարակարծություններ է տեսնում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև․ «Ես կասկածում եմ, թե Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: