Լրահոս
Օրվա լրահոսը

Whatsapp-ի միջոցով Ստեփանակերտի բնակչից գումար հափշտակելու գործը Արցախի ՔԿ վարույթ է ընդունվել

Հուլիս 05,2022 17:34

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել սոցիալական ցանցի Whatsapp հավելվածի միջոցով՝ 480.000 եվրո գումարի նվիրատվության փոխանցման գործընթացի խոստման և փաստաթղթերի ձևակերպման պատրվակով, ուրիշի գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակելու նպատակով, խաբեության և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Դ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով, Money Gram միջազգային բանկային փոխանցման համակարգի միջոցով անհայտ անձանց կողմից 22.026 եվրո հափշտակելու և Ս.Դ.-ին 11.134.338 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031