Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտեցումը, որով Սահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվում է հարցը, բավականին մակերեսային է». Արաքս Մելքոնյան

Հուլիս 05,2022 17:25

«Լեգիտիմ ընդունված Սահմանադրությունը ոչ միայն մարդու իրավունքների, այլև ամբողջ պետության հիմքն է։ Լիահույս եմ, որ կունենանք լեգիտիմ, ժողովրդավարական և ժողովրդի կողմից ընտրված Սահմանադրություն կամ դրա փոփոխություններ», – «Մեդիա կենտրոնում» «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը. ո՞ւմ և ինչի համար են փոխվում գլխավոր կանոնները» թեմայով քննարկման ժամանակ փաստեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը։

Անդրադառնալով երկրի կառավարման համակարգի հետ կապված հարցերին՝ նա ասաց. «Ես կարծում եմ՝ այն մոտեցումը, որով Սահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվում է հարցը, բավականին մակերեսային է։ Ոչ թե պետք է խորհրդի անդամներին կամ հասարակությանը հարցնել՝ ո՞րն է նախընտրելի կառավարման կարգը, այլ քննարկել ՀՀ-ում իշխանությունների տարանջատման, փոխզսպումների համակարգում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցների կամ լուծումների քննարկումով կամ հնարավոր առարկայական զարգացումների հիման վրա հասկանալ՝ մենք ինչ կառավարման կարգի մոդել ենք ձևավորում»։

Ըստ Արաքս Մելքոնյանի՝ թողնել նույն կառավարման համակարգը և փոփոխություններ անել, դա լուրջ փոփոխությունների չի հանգեցնի։ Նա մանրամասնեց. «Ոչ թե հովանոցը գծենք, որ այս մոդելի շրջանակում մենք փոփոխություն ենք իրականացնում՝ օրինակ նախագահի լիազորությունների մեծացում, վարչապետի և խորհրդարանի լիազորությունների սահմանափակում, այլ փոխզսպումների և հավասարակշռված մեխանիզմների ճիշտ ձևավորմամբ, ՀՀ-ի առջև կանգնած խնդիրների վերլուծության հիման վրա այդ մեխանիզմների ձևավորմամբ հասկանանք՝ ինչ կառավարման մոդելի մենք կհանգենք։ Այդ մոտեցումը՝ թողնել խորհրդարանական մոդելը, անել փոփոխություններ, կարող է շատ կոսմետիկ դառնալ։ Իրականում մի քիչ այստեղից, մի քիչ այնտեղից, և առարկայական փոփոխությունների դա չի հանգեցնի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031