Լրահոս
Օրվա լրահոսը

2015թ. Սահմանադրության մեջ կա այնուամենայնիվ մի հոդված, որի նկատմամբ անհրաժեշտ եմ համարում սևեռել հանրության ուշադրությունը. Արմեն Դարբինյան

Հուլիս 05,2022 23:03
Armen Darbinyan

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կատեգորիկ դեմ եմ եղել 2015 թվականի խմբագրմամբ ՀՀ Սահմանադրության ընդունմանը` կառավարման նախագահական համակարգից իբրև թե «խորհրդարանականի» անցնելու պատճառով։ Մեր հետագա խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին հենց այս արկածախնդիր, անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, իհարկե, Սերժ Սարգսյանինն է։

Նորահայտ «սահմանադրագետները», սակայն (որոնց զգալի հատվածին իրեն հարգող անգամ սրճարանի դռնից ներս չէին թողնի` ֆեյսկոնտրոլը չանցնելու պատրվակով) կարծես պաշտպանելու են պետականաքանդ այս մոտեցումը։ Եվ ուրեմն` մենք երաշխավորված չենք հետագա արհավիրքներից։

2015 թվականի Սահմանադրության մեջ կա այնուամենայնիվ մի հոդված, որի նկատմամբ անհրաժեշտ եմ համարում սևեռել հանրության ուշադրությունը. դա 38֊րդ հոդվածն է, որում երաշխավորված է համալսարանների ինքնավարությունը, ակադեմիական և հետազոտական ազատությունները։ Այս հոդվածը որոշ չափով մեղմում է իմ բացասական վերաբերմունքը գործող Սահմանադրության տեքստի և իմաստի նկատմամբ։

Մենք ազգովի պիտի հասկանանք ու ընկալենք, որ ազատ, ինքնակառավարվող, ինքնատիպ, իրական գիտական և հանրային լիդերների կողմից ղեկավարվող համալսարանները Պետության և Քաղաքացիական հասարակության հիմնաքարերից են։ Եվ դրանք խարխլելը (ինչին լծված են եղել ՀՀ բոլոր իշխանությունները, ներառյալ` այժմեանը) կործանարար պետաքանդություն է։

Ճանաչենք և Մեծարենք իրական Արժեքները։

Շնորհավոր Սահմանադրության Օր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031