Եվրոպական ակումբային ֆուտբոլի նոր` 2022/2023 մրցաշրջանին ընդառաջ` հայ մրցավարները նշանակումներ են ստացել եվրոպական ասպարեզում:
Հուլիսի 7-ին` Մալթայում, կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Գզիրա» (Մալթա) – «Աթլետիկ Էսկալդես» (Անդորրա) հանդիպումը:
Խաղը կսպասարկեն հայ մրցավարները` Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Աշոտ Ղալթախչյանը:
ՀՖՖ