Հուլիսի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացան Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամի և վերահսկողի ընտրություններ։
Տարածքային խորհրդի կազմում ընտրվեցին՝
1.Կարեն Անդրեասյանը,
2.Աշոտ Սարգսյանը,
Կարդացեք նաև
3.Նարեկ Գրբոյանը,
4.Սամվել Եղիազարյանը,
5.Թաթուլ Ասիլյանը,
6.Մանուել Մարգարյանը,
7.Էլլադա Մանուկյանը,
8.Արմեն Պետրոսյանը,
9.Էդգար Շաբոյանը։
Տարածքային խորհրդի նախագահ ընտրվեց Կարեն Անդրեասյանը, քարտուղար՝ Էդգար Շաբոյանը։
Վերահսկող ընտրվեց Նորայր Հայրապետյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Հրապարակին» ԱՆ–ից հայտնել են, որ Անդրեասյանը 2 օր առաջ է դարձել ՔՊ անդամ. Այսինքն, անդամակցել ու միանգամից ընտրվել է ՔՊ Կենտրոնի տարածքային խորհրդի նախագահ՝ որպես Կենտրոնի բնակիչ։ Անդրեասյանի կենսագրականում կուսակցական լինելու փաստը դեռ չի ավելացվել։