Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք իշխանություն, որն ավելի շատ սպասարկում է թշնամիների շահերը». Թևան Պողոսյան

Հուլիս 05,2022 16:41

«Ցավոք սրտի, Սահմանադրությունը մեզանում մնացել է որպես գաղափար թղթի վրա: Այն չի դառնում մեր սոցիալական կյանքի օրենքը, որով մենք պետք է ապրենք… Եթե այնտեղ նշված տեքստը կյանքի կոչելու համար բոլոր ինստիտուտները ճիշտ աշխատեին, երեւի կուրախանայինք, որ ունենք մի բան, որը մեր ընդհանուր օրենքն է», – «Հայելի» ակումբում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով. «Հիմքերը պետք է փնտրել սահմանադրական առաջին գործընթացների մեջ: Այսօր էլ նույն Սահմանադրությունն ընդունելու խնդիրը մնաց կասկածանքի տակ՝ արդյոք այս ազգը քվեարկե՞լ է երբեւէ Սահմանադրության համար, քվեարկել, ընդունվե՞լ է այն, թե՞ ոչ: Մի բան է ընդունելը, բայց դրանից հետո գալիս է նաեւ երկրորդ խնդիրը. ցանկացած օրենք, այդ թվում՝ Սահմանադրությունը, ոնց է կյանքի կոչվում, արդյոք չունե՞նք ընտրովի օրենքի վերաբերմունք, եւ ոչ միայն Սահմանադրության նկատմամբ… Արդյոք հանրությունն ապրո՞ւմ է գրված օրենքների համաձայն կամ արդյոք այն ինստիտուտները, որ կոչված են Սահմանադրությունը կյանքի կոչելու, զբաղվա՞ծ են դրանով: Խնդիրը պետականության ինքնությունը մեր մեջ չձեւավորելու, ազգային ինքնությունն էլ ջարդել փորձելու մեջ է»:

Թեւան Պողոսյանն ասում է, որ իշխանությունները սկզբում խոսում էին սեր ու հանդուրժողականություն ձեւավորելուց, բայց իշխանության գալուց հետո լրիվ այլ պատկեր է. «Հայտնվել ենք նույն կոտրած տաշտակի առաջ… Ասես այնպիսի ազգ լինենք, որը վախենում է հաղթանակից… Ասես հաղթանակների ձեռքը կրակն ընկած լինենք, հենց հաղթանակ ենք ունենում, մտածում ենք, ոնց անենք, որ հաջորդ մի ժամանակահատվածում այդ հաղթանակները փորձենք հանձնել…

Այն բոլոր գործողությունները, որ այսօր կատարվում են, փաստում են, որ ունենք իշխանություն, որն ավելի շատ սպասարկում է թշնամիների շահերը, ունենք օրենսդիր իշխանություն, որը հլու հնազանդ կատարում է գործադրի ուզածները, եւ եթե ունեինք հնարավորություն՝ դատական իշխանության անկախության համար պայքարելու, ի վերջո, դա էլ չեղավ ու նորից ամեն ինչը ջարդվեց…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031