Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահաստատում ենք կառավարման նախագահական մոդելին վերադառնալու անհրաժեշտությունը՝ իբրև ներքին ու արտաքին մարտահրավերներին առավելագույնս համապատասխանող տարբերակի. «Հանրապետություն»

Հուլիս 05,2022 16:24

27 տարի առաջ՝ 1995-ի հուլիսի 5-ին, Հայաստանի Հանրապետությունը հանրաքվեով ընդունեց իր առաջին Սահմանադրությունը, և այդ օրը մտավ ՀՀ երրորդ հանրապետության տոնացույց՝ իբրև պետության կարևորագույն տոներից մեկը: Այսօր՝ նշելով Սահմանադրության օրը, արժանին պետք է մատուցենք մեր Հիմնական օրենքին, որ պետության համար ճգնաժամային պահերին կարողացավ լինել ուղեցույց ու հաստատուն հիմք՝ կայունության պահպանման համար:

Շնորհավորելով Սահմանադրության օրը՝ «Հանրապետություն» կուսակցությունը վերահաստատում է կառավարման նախագահական մոդելին վերադառնալու անհրաժեշտությունը՝ իբրև ներքին ու արտաքին մարտահրավերներին առավելագույնս համապատասխանող տարբերակի:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031