Այսօր՝ հուլիսի 5-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի հետ։
Դավիթ Բաբայանը շնորհավորել է գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն և հաջողություններ։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և հնարավոր զարգացումները։ Ընդգծվել է ինչպես Արցախի և Մերձդնեստրի, այնպես էլ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցության պահպանման և ընդլայնման անհրաժեշտությունը։
Արցախի Հանրապետության ԱԳՆ