Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Նիկոլ Փաշինյանը պարտավորվում էր ներողություն խնդրել Հրայր Թովմասյանի

Հուլիս 05,2022 12:52

Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով վարչապետը պարտավորվում էր ներողություն խնդրել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից։  Այս մասին տեղեկանում ենք datalex.am դատական տեղեկատվական համակարգից։ Որոշումն ամբողջությամբ՝ ստորեւ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

 

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6612/02/20

ՀՀ Երևան քաղաքի

ընդհանուր իրավասության

դատարանի 17.02․2022թ․ վճիռ

Նախագահող դատավոր` Գ.Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հրապարակվում է՝ 2022 թվականի հուլիսի 4-ին, Երևան քաղաքում

 

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը

(այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան),

 

Նախագահությամբ ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ ԱՐՄԱՆ ԿՈՒՐԵԽՅԱՆԻ

ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Հրայր Վարդանի Թովմասյանի անունից և Նիկոլ Վովայի Փաշինյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքները` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 17.02.2022 թվականի վճռի դեմ, կայացված թիվ ԵԴ/6612/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Հրայր Վարդանի Թովմասյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ «Վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու» պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմություն.

21.02.2020 թվականին Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ «Վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու» պահանջների մասին:

Դատարանի 03.03.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Դատարանը 17.02․2022 թվականին վճռել է. «1. Ըստ հայցի Հրայր Վարդանի Թովմասյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ «Վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու» պահանջների մասին, բավարարել մասնակի.

1.1 պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում«Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:

1․2 «facebook.com» սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման՝ սույն վճռի 1․1 ենթակետի, նույն տեքստը, որը պահանջվում է տեղադրել «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական (https://www.facebook.com /nikol.pashinyan/) էջում:

1․3 Հրայր Վարդանի Թովմասյանի հայցապահանջը՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում (https://www.facebook. com/nikol.pashinyan/) «Ներողություն եմ խնդրում Հրայր Թովմասյանից» վերնագրով գրառում կատարելու եղանակով հրապարակայնորեն ներողություն խնդրել Հրայր Թովմասյանից՝ այդ գրառման մեջ նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Հրայր Թովմասյանից 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում հրավիրված ասուլիսի ժամանակ հնչեցված, ինչպես նաև «facebook.com» սոցիալական կայքի իմ պաշտոնական էջում (https://www.facebook.com/nikol.pashinyan/) Հրայր Թովմասյանի վերաբերյալ 2020 թվականի հունվարի 26-ի գրառման մեջ կատարված՝ Հրայր Թովմասյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար», ինչպես նաև պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում (https://www.facebook. com/nikol.pashinyan/) «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնն օկուպացված լինելու վերաբերյալ իմ պնդումը», ինչպես նաև «facebook.com» սոցիալական կայքում ներողության և հերքման՝ «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնն օկուպացված լինելու վերաբերյալ իմ պնդումը» մասով, տեքստերը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ՝ «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնն օկուպացված լինելու վերաբերյալ իմ պնդումը» մասով, և ներողություն խնդրել առնվազն 5000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով ներողության և հերքման՝ «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնն օկուպացված լինելու վերաբերյալ իմ պնդումը» մասով, նույն տեքստերը, որոնք պահանջվում են տեղադրել «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական (https://www. facebook.com /nikol.pashinyan/) էջում, մասերով մերժել: (…)»

Դատարանի վերոնշյալ վճռի դեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի անունից 11.03.2022 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Դատարանի վերոնշյալ վճռի դեմ Հրայր Վարդանի Թովմասյանի անունից 18.03.2022 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Հրայր Վարդանի Թովմասյանի անունից 12․01․2021 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան:

Վերաքննիչ դատարանը 25.05․2022 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքների քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին՝ որոշման հրապարակման օր նշանակելով 2022 թվականի հուլիսի 4-ը։

 

2.1.Նիկոլ Վովայի Փաշինյանի վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքում ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը, որպես իրավունքի խախտումներ նշել է, որ դատարանի վճիռը մասնակի անհիմն է, կայացվել է դատավարական և նյութական իրավունքի նորմերի խախտմամբ և այն ենթակա է բեկանման։ Որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, նշել է, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րղ հոդվածի 2-րդ մասը, 58-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հողվածի 1-ին և 2-րդ մասերը, 191-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 192-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի գ) ենթակետը, նույն հոդվածի 5-րդ մասը։

Որպես Դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի նորմերի խախտումներ նշել է, որ Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 42–րդ հոդվածի 1-ին մասը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը։

Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչը հարկ է համարել ընդգծել, որ Դատարանի վճիռը բողոքարկվում է մասնակի, միայն այն մասով, որով բավարարվել է Հայցվորի պահանջը, իսկ ավելի կոնկրետ, Դատարանի կողմից թույլ տրված խախտումները դրսևորվել են վճռի 113–րդ էջից սկսած մինչև 116-րդ էջի կեսը, այն է՝ Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել Պատասխանողի կողմից ներկայացված ապացույցը, Դատարանր սխալ է մեկնաբանել նյութական իրավունքի նորմերը, որի արդյունքում առհասարակ չի անդրադարձել «Պաշտպանություն ճշմարտությամբ» սկզբունքին։ Այս ամենի արդյունքում Դատարանը կայացրել է վճիռ, որը մասամբ անհիմն է և այդ մասով ենթակա է բեկանման։

Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ մասը , 58-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 191-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նշել է, որ վկայակոչված նորմերի պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ Դատարանը պարտավոր էր իր դատական ակտով մանրամասն անդրադառնալ Պատասխանողի կողմից ներկայացված ապացույցներին և, մասնավորապես գործում առկա ապացույց «Ազատություն ռադիոկայանի» կողմից 27/01/2020թ–ին Ազատություն ռադիոկայանում պատրաստված հարցազրույցին, որով ապացուցվում Էր այն փաստը, որ Հայցվորը տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով փորձել Է իր ծառայություններն առաջարկել Պատասխանողին (տեսանյութի 00:01:01-00:03:30 հատված) մասնավորապես, որ ԱԱԾ տնօրենը զանգահարել է ինչպես Պատասխանողին, այնպես էլ Ալեն Սիմոնյանին և միջնորդել է Հրայր Թովմասյանի համար։ Այս ապացույցով ապացուցվում է նաև Հրայր Թովմասյանի հանդիպումը Ալեն Սիմոնյանի հետ։

Հաջորդիվ, Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչը մեջբերելով սույն քաղաքացիական գործով բողոքարկված վճռի 115-րդ էջի վերջին և 116-րդ էջի առաջին և երկրորդ պարբերությունները, նշել է, որ հայցվոր կողմը չի վիճարկել այդ ապացույցը թույլատրելիության և/կամ վերաբերելիության հիմքով, ավելին` չի միջնորդել Ալեն Սիմոնյանին դատակոչելու որպես վկա։ Այս ապացույցի պատշաճ գնահատումը ցույց կտար Դատարանին, որ Պատասխանողի ելույթն հիմնված է եղել հենց այդ փաստերի վրա։ Ամեն դեպքում, Դատարանը նվազագույնը պետք է հստակ անդրադառնար Պատասխանող կողմի կողմից՝ բողոքում նշված ապացույցին, այնպես ինչպես պահանջում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը։ Այս ապացույցի պատշաճ չգնահատումն, ըստ էության, ազդել է գործի ելքի վրա։

Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 –րդ հոդվածի 1–ին մասը, նույն հոդվածի 3-րդ մասը, նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը, նշել է, որ համադրելով վկայակոչված նորմերը Դատարանի պատճառաբանության հետ, նախ անհրաժեշտ է համարել նշել, որ արված արտահայտությունները չպետք է դիտվեին վակուումում, կտրված բուն բովանդակությունից։ Այսինքն, արված արտահայտությունները իրականություն են դարձել բացառապես սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում և այդ փոփոխությունները հենց այն փոփոխություններն էին, որն անհրաժեշտաբար առնչվել է նաև Հայցվորին և այս տեսակետից անհնար էր խոսել սահմանադրական կոնկրետ փոփոխությունների մասին և չշոշափել այն հարցերը, որոնք շոշափվել են Պատասխանողի կողմից։ Այս տեսակետից, Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչը թյուր է համարել Դատարանի այն դիրքորոշումը, որ արված արտահայտությունը պայմանավորված չի եղել գերակա հանրային շահով։ Հենց գերակա հանրային շահն է հիմք հանդիսացել արված արտահայտությունների համար։ Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչը նշել է, որ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով բացահայտված դիրքորոշումների համատեքստում կարելի է եզրահանգել, որ Պատասխանողի կողմից հայտարարությունների հրապարակումը իրապես պայմանավորված է եղել ընդհանուր հանրային շահի առկայությամբ, և Հայցվորի նախկինում մինչ հրապարակումը, դրսևորած վարքագծով. մասնավորապես Հայցվորը վերը մատնանշված հայտարարությամբ ուղղակիորեն հաստատում է հանրության համար Պատասխանողի տրամադրած տեղեկատվության զգալիորեն անհրաժեշտ լինելու հանգամանքը և դրանով պայմանավորված պետք է արձանագրել, որ իրականում հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել դրանց հետագա հրապարակմանը, քանի որ Հայցվորի հանրությանը տրված հարցազրույցով և զանգվածային լրատվության միջոցներով արած հայտարարություններով պայմանավորված, հանրության անդամները ցանկացել են Պատասխանողի կողմից հետագա տեղեկություններ ստանալ Հայցվորի վարքագծի, գործողությունների և այլ մանրամասների վերաբերյալ։ Հետևաբար, Դատարանի պատճառաբանությունն առ այն, թե «այդպիսի արտահայտություններ կատարելու սոցիալական անհրաժեշտություն կամ «հրատապություն» առկա չէ, ըստ էության, և որևէ կերպ չի հիմնավորվում, քանի որ խնդրո առարկա պարագայում Հայցվորի գործողություններն արդեն իսկ հիմք են հանդիսացել Պատասխանողի տրամադրած տեղեկությունների հանրության համար զգալիորեն անհրաժեշտ լինելուն, իսկ հասարակության անդամների մեծամասնության ուշադրության կենտրոնում եղել է Հայցվորի հայտարարություններով վկայակոչված հանգամանքները, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքը, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի ձևավորման լեգիտիմությունը։

Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչը նշել է, որ քաղաքական բանավեճերի ազատության վերաբերյալ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումն արտահայտված է նրա մի շարք վճիռներում։ Մասնավորապես, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով վճռում Եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ սկզբունքային մոտեցումը. «Առավել ընդհանուր ձևով կարելի է ասել, որ քաղաքական բանավեճի ազատությունը կազմում է ժողովրդավարական հասարակության հայեցակարգի առանցքը, որը կարմիր թելի նման անցնում է ողջ Կոնվենցիայով» (տեʹս կետ 42)։ Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված առավելագույն պաշտպանությանը տրամադրվում է ոչ միայն զուտ քաղաքական բանավեճերին, այլ նաև հասարակական հետաքրքրության ներկայացնող ցանկացած հարցի շուրջ ընթացող հրապարակային քննարկումներին։

Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչը գտել է, որ ասվածի լույսի ներքո ակնհայտ է, որ Պատասխանողի կողմից կատարված արտահայտությունները պայմանավորված են եղել գերակա հանրային շահով, այդ տեղեկություններն ավելին քան պահանջված են եղել հանրության կողմից, արված արտահայտություններն իրենց մեջ չեն պարունակել անձին անվանարկելու, նրա արժանապատվությունն արատավորելու, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն:

Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչը նշել է, որ այս առումով հստակ է, որ զրպարտության վերաբերյալ խոսք չի կարող գնալ ձևավորված իրավական պրակտիկայի համատեքստում։ Էլ ավելին, այն խոսքը, որն ասել է պատասխանողը, ունի ավելի լայն պաշտպանություն։

Ամփոփելով վերը նշվածը՝ Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչը գտել է, որ Դատարանի, ըստ էության լավ պատճառաբանված վճռի գեթ մի փոքր մասը ստվերել է ամբողջ վճիռը և ավելին քան ազդել է գործի ելքի վրա։ Այս սխալը, բողոքաբերի ներկայացուցչի գնահատմամբ ակնհայտորեն եկել է նրանից, որ Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել պատասխանող կողմի կողմից ներկայացված ապացույցները, որի հետևանքով էլ եկել է սխալ եզրահանգման, վերջնարդյունքում խախտելով Պատասխանողի ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքները։

Հիմք ընդունելով վերոգրյալը և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 362-րդ հոդվածի 1-ին մասով, 363-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 367-րդ հոդվածի 1-ին մասով, 368-րդ հոդվածով, Վերաքննիչ քաղաքացիական դատարանից Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչը հայցել է մասնակի բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17․02․2022թ․–ի թիվ ԵԴ/6612/02/20 քաղաքացիական գործով կայացված վճիռը և այն փոփոխել, հայցվորի հայցը մերժել։ Կամ, եթե Վերաքննիչ դատարանը կգտնի, որ գործի նյութերը բավարար չեն նոր, գործն, ըստ էության, լուծող, դատական ակտ կայացնելու համար, ապա մասնակի բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17․02․2022թ․–ի թիվ ԵԴ/6612/02/20 քաղաքացիական գործով կայացված վճիոը և բեկանված մասով այն ուղարկել նույն դատարան նոր քննության, սահմանելով քննության այն ծավալը, ըստ որի կրկնակի պետք Է քննության առնվի Պատասխանողի կողմից ներկայացված ապացույցները և մասնավորապես սույն բողոքի 2.6.-րդ կետում նշվածը։

 

 

2.2.Հրայր Վարդանի Թովմասյանի վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը ներկայացված վերաքննիչ բողոքում ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը, որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

2020 թվականի հունվարի 25-ին Կապանում հրավիրված ասուլիսի (այսուհետ` Ասուլիս) ժամանակ լրագրողի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված այն հարցին ի պատասխան, թե Հրայր Թովմասյանն իր դեմ հարուցված քրեական գործը գնահատել է որպես իր նկատմամբ քաղաքական հետապնդման դրսևորում, Նիկոլ Փաշինյանը «զարմացել է» ՝ «տենց բա՞ն ա ասել», այնուհետև հայտարարել է հետևյալը. «Ասեմ ավելին 2018թ. մայիսից սկսած, սկզբից՝ ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով, Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ որքան ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ՝ ինչեր, ինչեր, ինչեր։ Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Իսկ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»: (հղումը՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts, 47:00 րոպեից, https://www.youtube.com/watch?v=Q3ofTd2zNgI, 2:58 րոպեից):

Հրայր Թովմասյանն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Ասուլիսի ժամանակ իր հասցեին հնչեցված հայտարարություններին, մասնավորապես, նշելով հետևյալը (հղումը՝ https://www.yerkir.am/news/view/190511.html)․ «Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը»:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի՝ վերևում նշված հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հունվարի 25-ին www.facebook.com սոցիալական կայքի իր պաշտոնական էջում կատարել է հետևյալ բովանդակությամբ գրառումը.

«Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երևանում)», ինչից հետո՝ 2020 թվականի հունվարի 26-ին Նիկոլ Փաշինյանը նույն հարթակում տեղադրել է գրիչի լուսանկար և կատարել է այն մեկնաբանող հետևյալ բովանդակությամբ գրառումը (այսուհետ՝ նաև Գրառում)․

«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ:

Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած:

Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր:

Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձևերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչև հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով:

Հետո՝ հանկարծ հիշեց եւ կարևոր համարեց ընդգծել, որ Իջևանի փեսա է:

Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց:

Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում:

Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար:

Ինչևէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի:

Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը:

Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետև հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել:

Հետո հանդիպեցինք 2019թ. սուրբծննդյան պատարագին: Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել ով է: Չնայած՝ պարզվեց, իրոք չեն իմացել (ասեմ նաև, որ իմանալ-չիմանալը որոշման համար նշանակություն չէր ունենալու. դա հստակ չափանիշների խնդիր է):

Հետո մի քանի անգամ այն մարդը, ում էս վերջերս հղում էր արել, եկել ինձ զեկուցել է, թե բա Հրայրն ասում է՝ ես եմ գրել էս Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում:

Ի պատասխան իրեն առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ»:

Սույն գործով վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար պատասխանողին ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասով Դատարանը հայցը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «Դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ հայցվորն Ասուլիսի հետևյալ հատվածում «Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»՝ որպես վիրավորանք առանձնացրել է «Կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչ» արտահայտությունը, մինչդեռ, Դատարանը, անդրադառնալով «կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների» արտահայտությունը որպես վիրավորանք դիտարկելուն, այն գնահատում է Ասուլիսի ողջ բովանդակության համատեքստում և արձանագրում, որ պատասխանողն Ասուլիսի ժամանակ արտահայտել է ոչ՝ թե «Կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչ», այլ՝ «կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների», այսինքն՝ պատասխանողն արտահայտությունը կատարել է կոնկրետ ռեժիմի ներկայացուցիչներին և իր գնահատականն է տվել նախկին քաղաքական ռեժիմին Կապան քաղաքում հրավիրված հանրությանը ներկայացած 100 փաստ նոր Հայաստանի մասին Ասուլիսում, ուստիև նշվածը կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով չի կարող համարվել վիրավորանք, քանի որ այն կատարվել է քննադատության սահմաններում՝ որպես քաղաքական խոսք և հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ պատասխաններ, ուստիև նշված քննադատությունն ունի առավել լայն պաշտպանություն, հետևաբար վերը նշված պատճառաբանությունների և վերը նշված իրավակարգավորումների հիմքով, Դատարանը գտնում է, որ հայցը՝ նշված մասով անհիմն է և ենթակա մերժման:

Ինչ վերաբերում է ըստ հայցվոր կողմի, որ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի հասցեին կատարել է վիրավորական արտահայտություններ` նրան համարելով քծնող, շողոքորթող, ապա Դատարանը նշված արտահայտությունը որպես վիրավորանք դիտարկելուն, այն գնահատում է Գրառման ողջ բովանդակության համատեքստում և արձանագրում, որ պատասխանողն Գրառմամբ արտահայտել է ոչ՝ թե հայցվորին անվանելով քծնող, շողոքորթող, այլ հրապարակել է․ «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն», «Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ», «Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել ով է», ավելին, պատասխանող կողմն ինչպես իր դատավարական փաստաթղթերով, այնպես էլ գործի քննության ընթացքում հայտնել է, որ խնդրո առարկա պարագայում Նիկոլ Փաշինյանի կատարած արտահայտությունը, ըստ էության, գնահատում է անձի պահվածքը, վարքագիծը, և ոչ թե արտահայտում է անձին ուղղված որևէ վիրավորանք` փորձելով նսեմացնել կամ այլ կերպ նվաստացնել վերջինիս։ Այդ է պատճառը, որ վերոգրյալ հայտարարությամբ Հրայր Թովմասյանին ներկայացվում է ոչ թե «քծնող, շողոքորթող անձնավորություն (ինչպես դա չափազանցված կերպով ներկայացվում է Հայցվորի կողմից), այլ տվյալ պարագայում գնահատվում է վերջինիս կողմից դրսևորած վարքագիծը, պահվածքը Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, որոնք աներկբայորեն համարվում են «գնահատողական դատողություններ», քանի որ խնդրո առարկա «ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն», «ակնհայտ շողոքորթ պահվածք», «Աննային քծնել», «շողոքորթության չափն անցնել» հայտարարությունները և դրանցով պայմանավորված անձի «շողոքորթ պահվածք» և «քծնող վարքագիծ» արտահայտությունները Նիկոլ Փաշինյանի կողմից որոշակի գնահատողական ուղղվածություն ունեցող և որոշակի վարքագծի հատկություններ արձանագրող բառակապակցություններ են և ուղղված չեն Հրայր Թովմասյանի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը նսեմացնելուն կամ այլ կերպ նվաստացնելուն։

Փաստորեն, Դատարանը՝ գնահատելով մի կողմից հայցվոր կողմի մեջբերած արտահայտությունը՝ քծնող, շողոքորթող, որը չի համապատասխանում կոնկրետ պատասխանողի Գրառմամբ կատարած հայտարարությանը, և մյուս կողմից պատասխանող կողմի դիրքորոշումը, արձանագրում է, որ Գրառման նշված հատվածում պատասխանողը դիտավորություն չի ունեցել վիրավորելու Հրայր Թովմասյանի անձը, այլ դա գնահատողական դատողություններ են անձի պահվածքի և վարքագծի կապակցությամբ և որևէ նպատակ չի հետապնդել դիտավորությամբ թիրախավորել Հրայր Թովմասյանի անձը և ուղղված չի եղել վերջինիս պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը նսեմացնելուն և նվաստացնելուն։

Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ թեև, ըստ հայցվոր կողմի ներկայացրած ձևաչափով քծնող, շողոքորթող բառերն իրենց մեջ կարող են պարունակել վիրավորանքի տարրեր, սակայն պատասխանողի Գրառմամբ կատարված «ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն», «շողոքորթ պահվածք», «քծնել, (…) շողոքորթության չափն անցնում է» արտահայտությունները Գրառման ողջ բովանդակության համատեքստում կոնկրետ իրավիճակում և իրենց բովանդակությամբ օրենքի ուժով չեն կարող համարվել վիրավորանք, քանի որ պատասխանողն ի սկզբանե չի հետապնդել կոնկրետ հայցվորի պատիվը, արժանապատվությունն արատավորելու նպատակ, ավելին, նշված արտահայտություններն կատարվել են գնահատողական դատողությունների տիրույթում անձի պահվածքի և վարքագծի կապակցությամբ, ուստիև պատասխանողի կողմից հայցվորի գործողությունների վերաբերյալ գնահատողական դատողությունները չեն կարող որակվել որպես վիրավորանք, ուստիև Դատարանը վերը նշված պատճառաբանությունների և վերը նշված իրավակարգավորումների հիմքով, գտնում է, որ հայցը՝ նշված մասով անհիմն է և ենթակա մերժման:»:

Դատարանը «ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել» արտահայտությունը չի համարել զրպարտություն՝ իր այդ դիրքորոշման հիմքում դնելով հետևյալ պնդումները. «Դատարանը՝ անդրադառնալով «ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել» արտահայտության զրպարտչական լինելուն, արձանագրում է, որ այն օգտագործվել է հետևյալ համատեքստում՝ «․․․․Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը: Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետև հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռք բերել», ապա Դատարանն արձանագրում է, որ արտահայտությունը Գրառման ողջ բովանդակության համատեքստում կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով չի կարող համարվել զրպարտություն, հատկապես այն պարագայում, երբ պատասխանող կողմն ընդունում է, որ «օկուպացիա» բառը արտահայտված ձևի և բովանդակության մեջ օգտագործվել է գնահատողական ձևով, և պատասխանողի արտահայտությունը վերաբերել է առհասարակ երևույթին, այլ ոչ՝ թե անձի, պատասխանողը որևէ դիտավորություն չի ունեցել զրպարտելու հայցվորի անձը, այլ դա ուղղված է ընդհանուր երևույթին, հետևաբար այստեղ զրպարտություն առկա չէ, ուստիև Դատարանը արձանագրում է, որ Գրառման նշված հատվածում պատասխանողը դիտավորություն չի ունեցել զրպարտելու Հրայր Թովմասյանի անձը, այլ դա գնահատողական դատողություն է, և որևէ նպատակ չի հետապնդել դիտավորությամբ թիրախավորել Հրայր Թովմասյանի անձը և ուղղված չի եղել վերջինիս պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելուն, ուստիև ելնելով տվյալ իրավիճակում և իր բովանդակությունից զրպարտչական չէ։

Ավելին, Դատարանը՝ ելնելով ինչպես գործի փաստերից, այնպես էլ հայցվորի և պատասխանողի դատավարական փաստաթղթերից, արձանագրում է, որ հայցվորի այն պատճառաբանությունը, որ պատասխանողը նպատակ է հետապնդել զրպարտել և մեղադրել հայցվորին ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով ամրագրված իշխանությունը յուրացնելու արարքի մեջ և օկուպացիա բառն իր մեջ հենց բացասական ելևէջներ է պարունակում, ապա Դատարանը փաստում է, որ այն անհիմն է, քանի որ պատասխանողի կողմից հնչեցված արտահայտությունը կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ եղել են գնահատող դատողություններ, հատկապես այն պարագայում, երբ նշված նորմը չի վերաբերում օկուպացիային, այլ այն վերաբերում է իշխանությունը յուրացնելուն, իսկ պատասխանողի կողմից հնչեցվել է «օկուպացրած» բառը, հետևաբար, եթե անգամ հնչեցված արտահայտությունը ոչ կոռեկտ է, այնուամենայնիվ ինքնաբերաբար չի կարող հանգեցնել պատասխանատվության, քանի որ գործի փաստերի և պատասխանողի դատավարական փաստաթղթերով արտահայտած դիրքորոշմամբ Դատարանը հաստատված է համարում, որ պատասխանողը որևէ ձևով նպատակ չի ունեցել զրպարտել հայցվորին, ուստիև պատասխանողի կարծիքի արտահայտման նպատակը հայցվորին զրպարտելը չի եղել, հետևաբար նշված մասը չի կարող համարվել զրպարտություն՝ վերը նշված պատճառաբանությունների և վերը նշված իրավակարգավորումների հիմքով, հետևաբար Դատարանը գտնում է, որ հայցը՝ նշված մասով անհիմն է և ենթակա մերժման:»:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը, որպես վերաքննիչ բողոքի հիմքեր և հիմնավորումներ նշել է, որ Դատարանը խախտել է (սխալ է կիրառել) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, ինչը հանգեցրել է հայցի մերժմանը վերաբերող մասով գործի սխալ լուծման:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերը նշել է, որ

Սույն գործով դատարանը հայցվորի հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար պատասխանողին ներողության խնդրելուն պարտավորեցնելու վերաբերյալ հայցվորի պահանջը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «պատասխանողն Ասուլիսի ժամանակ արտահայտել է ոչ՝ թե «Կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչ», այլ՝ «կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների», այսինքն՝ պատասխանողն արտահայտությունը կատարել է կոնկրետ ռեժիմի ներկայացուցիչներին և իր գնահատականն է տվել նախկին քաղաքական ռեժիմին Կապան քաղաքում հրավիրված հանրությանը ներկայացած 100 փաստ նոր Հայաստանի մասին Ասուլիսում, ուստին նշվածը կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով չի կարող համարվել վիրավորանք, քանի որ այն կատարվել է քննադատության սահմաններում՝ որպես քաղաքական խոսք և հանրությանը հետաքրքրալ հարցերի շուրջ պատասխաններ, ուստին նշված քննադատությունն ունի առավել լայն պաշտպանություն, հետևաբար (…) հայցը նշված մասով անհիմն է և ենթակա մերժման»։

Անդրադառնալով Դատարանի՝ նշված եզրահանգման իրավաչափ լինելու կամ չլինելու հարցին, Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը հարկ է համարել արձանագրել, որ նախ, Դատարանի այն դիտարկումը, որ խնդրո առարկա հրապարակային ելույթում պատասխանողն օգտագործել է ոչ թե «կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչ», այլ «կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչներ» արտահատությունը, որևէ կերպ չի կարող հերքել տվյալ արտահայտության՝ հայցվորին ուղղված փնելու կամ վիրավորանք հանդիսանալու հանգամանքները, հետնաբար Դատարանը իրավաչափորեն չէր կարող զերծ մնալ նշված արտահայտությունը վիրավորանք գնահատելուց։ Բանն այն է, որ տվյալ արտահայտությունն անմիջապես հաջորդելն հայցվորի վերաբերյալ պատասխանողի այն արտահայտությանը, որ «(…) նա (հայցվորը) այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը (…)», ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ տվյալ արտահայտությունը հենց հայցվորին է ուղղված եղել, իսկ «ներկայացուցիչ» բառը հոգնակի թվով գործածված լինելը վկայությունն է այն բանի, որ պատասխանողը, ի թիվ այլոց, այդպիսին է համարել նաև հայցվորին: Ընդ որում, նված արտահայտությունը չի դադարում վիրավորանք լինելուց անգամ Դատարանի կողմից այն նախկին քաղաքական ռեժիմին հասցեագրված լինելու վերաբերյալ մեկնաբանություն տված լինելու դեպքում, քանի որ համարելով այդ ռեժիմի անդամ, պատասխանողն ի թիվ այլոց հայցվորին ևս համարել է կոռումպացված, այլ կերպ ասած՝ ըստ պատասխանողի՝ նախկին քաղաքական ռեժիմի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ հայցվորը, կոռումպացված են:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը նշել է, որ Դաաարանը ձեռնպահ է մնացել նշված արտահայտությունը որպես վիրավորանք գնահատելուց՝ պատճառաբանելով, որ «այն կատարվել է քննադատության սահմաններում՝ որպես քաղաքական խոսք և հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ պատասխաններ, ուստիև նշված քննադատությունն ունի առավել լայն պաշտպանություն», մինչդեռ Դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում պատասխանողի հասցեին վիրավորանք հանդիսացող արտահայտության կատարումը չի բխել հանրային շահից (հանրության տեղեկացված լինելու շահից), հետևաբար որպես «հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ պատասխաններ» չէր կարող ունենալ առավել լայն պաշտպանություն։

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Cօuderc and Hachette Filipacchi Associes c.France) գործով արձանագրել է, որ «հանրային շահ» հասկացությունը չպետք է իջեցվի այնպիսի մակարդակի, որ նույնացվի հասարակության մոտ ինֆորմացիայի «ծարավի» և ընթերցողների մոտ «սենսացիայի ծարավի» հետ, իսկ Leempoel S.A. ED. Cine Revue v. Belgium գործի շրջանակներում եվրոպական դատարանը նշել է, որ թեև հասրակությունն ունի ինֆորմացված լինելու իրավունք, այնուամենայնիվ հանրային շահից չեն բխում այն հրապարակումները, որոնց միակ նպատակը ընթերցողների հետաքրքրասիրությունը բավարարելն Է։

Տվյալ դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռի բացակայության պայմաններում պատասխանողի կողմից ենթադրյալ հանցագործության դեպքի և այն ենթադրաբար կատարած անձի մասին հրապարակավ արտահայտվելը չի բխում հանրային շահից, ուստի Դաաարանր չպետք Է պատասխանողի՝ հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տվյալ արտահայտությունր համարեր ,«առավել լայն պաշտպանություն ունեցող», այդպիսով գրկելով հայցվորին իր հասցեին հնչեցված վիրավորանքի համար ՀՀ քաղ. Օր.-ի 1087.1 հոդվածի հիման վրա պաշտպանություն ստանալու հնարավորությունից։

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը նշել է, որ Դատարանը ձեռնպահ է մնացել նաև հայցվորի հասցեին կատարված «քծնող», «շողոքորթող» արտահայտությունները, որպես վիրավորանք գնահատելուց, իր այդ եզրահանգման հիմքում դնելով այն պնդումր, թե «Գրառման նշված հատվածում պատասխանողը դիտավորություն չի ունեցել վիրավոելու Հրայր Թովմասյանի անձը, այլ դա գնահատողական դատողություններ են անձի պահվածքի և վարքագծի կապակցությամբ և որևէ նպատակ չի հետապնդել դիտավորությամբ թիրախավորել Հրայր Թովասյանի անձը և ուղղված չի եղել վերջինիս պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը նսեմացնելուն և նվաստացնելուն:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը նշել է, որ մինչդեռ այն հանգամանքը, որ պատասխանողն ի սկզբանե դիտավորություն է ունեցել արատավորելու հայցվորի պատիվն ու արժանապատվությունը հիմնավորվում է Գրառման տեքստի ակնհայտ արհամարհական ոճով, Նիկոլ Փաշինյանի կողմից Հրայր Թովմասյանի հասցեին պարբերաբար նմանօրինակ մեղադրանքներ ու վիրավորական արտահայտություններ թույլ տրված լինելու փաստով, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի՝ Հրայր Թովմասյանից, որպես ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի, ամեն գնով ազատվելու գործելաոճ որդեգրված լինելու հանգամանքով (նշված հանգամանքները մանրակրկիտ ներկայացված են հայցադիմումի տեքստում, ուստի զերծ կմնան նույն փաստարկները սույն բողոքում նշելուց՝ դրա տեքստը չծանրաբեռնելու նպատակով)։

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչն անդրադառնալով նշված արտահայտությունները գնահատողական դատողություններ հանդիսացած լինելու վերաբերյալ Դատարանի եզրահանգմանը, գտել է որ այն անհիմն է, քանի որ չի բխում գնահատող դատողությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի կողմից տրված մեկնաբանությունևերից։

Մասնավորապես Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը նշել է, որ՝ գնահատող դատողությունների առնչությամբ Եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ դիրքորոշումները.

-գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (Rizos and Daskas v.Greece գործով ՄԻԵԴ-ի վճիռը).

-փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից։ Անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (Oberschlick v. Austria գործով ՄԻԵԴ-ի վճիռը).

-գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը հնարավոր չէ իրականացնել։ Այդուհանդերձ, գնահատող դատողությունր, որի հիմքում բացակայում են ինչ-ինչ փաստացի հիմքեր, կարոդ է լինել չափազանցված (Grinberg v. Russian Federation և karman v Russian Federation գործերով ՄԻԵԴ-ի վճիռները)։

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2011թ.-ի թիվ ՍԴՈ-997 որոշումը նշել է, որ տվյալ դեպքում Դատարանը եզրակացնելով, որ Գրառմամբ կատարված «ամենատաօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն», «շողոքորթ պահվածք», «քծնել, (…) շողոքորթության չափն անցնում է» արտահայտությունները գնահատողական դատողությաններ են չի նշել, թե որքանով են դրանք հիմնված հաստատված կամ ընդունված փաստերի վրա կամ ի՞նչ արդար մտադրություն է հետապնդել պատասխանողը նման դատողություն անելիս։

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը նշել է, որ իրականում, պատասխանողի այդ արտահայտությունները զուրկ են որևէ փաստական հիմքից և որևէ արդար մտադրություն չեն հետապնդում, հետևաբար դրաևք «գնահատողական դատողություններ» համարվել և պատասխանողին պատասխանատվությունից ազատելու հիմք հանդիսանալ չէին կարող։ Մինչդեռ հակառակ եզրակացությանը հանգելով՝ Դատարանն այդ մասով ևս սխալ է լուծել գործը։

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը գտել է, որ Դատարանը հանիրավի ձեռնպահ է մնացել «ՍԴ-ն օկուպացրած անձը այղպիսով լեզիտիմություն է ուզում ձեոքրերել» արտահայտությունր որպես զրպարտություն գնահատելուց, այդ մասով ևս սխալ լուծելով գործը։ Մասնավորապես, նշված արտահայտության վերաբերյալ Դատարանն արձանագրել է, որ. «(…) արտահայտությունը Գրառման ողջ բովանդակության համատեքստում կոնկրետ իրավիճակում հ իր բովանդակությամբ օրենքի ուժով չի կարող համարվել զրպարտություն, հատկապես այն պարագայում, երբ պատասխանող կողմն ընդունում է, որ «օկուպացիա» բառը այւտահայտված ձևի և բովանդակության մեջ օգտագործվել է գնահատողական ձևով, և պատասխանողի արտահայտությունը վերաբերել է առհասարակ երևույթին, այլ ոչ՝ թե անձի, պատասխանողը որևէ դիտավորություն չի ունեցել զրպարտելու հայցվորի անձը, այլ դա ուղղված է ընդհանուր երևույթին, հետևաբար այստեղ զրպարտություն առկա չէ, ուստիև Դատարանը արձանագրում է, որ Գրառման նշված հատվածում պատասխանողը դիտավորություն չի ունեցել զրպարտելու Հրայր Թովմասյանի անձը, այլ դա գնահատողական դատողություն է, և որևէ նպատակ չի հետապնդել դիտավորությամբ թիրախավորել Հրայր Թովմասյանի անձը և ուղղված չի եղել վերջինիս պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելուն, ուստիև ելնելով տվյալ իրավիճակում և իր բովանդակությունից զրպարտչական չէ (…)»:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը նշել է, որ ինչպես վերևում արդեն իսկ նշվել է, Եվրոպական դատարանը տարբերակել է մի կողմից փաստերը (statment of fact), որոնք տեսականորեն հնւսրավոր է ապացուցել (իհարկե, փաստը ճշմարիտ լինելու դեպքում), մյուս կողմից՝ գնահատողկան դատողությունը, որոնց ապացուցումը նույնիսկ տեսականորեն անհնարին է: Այսինքն, գնահատողական դատողությունը փաստի մասին հայտարարություն չէ, հետևաբար Դատողությունը կարելի է համարել գնահատողական միայն այն դեպքում, եթե դրա ճշմարտացիությունը օբյեկտիվորեն որևէ մեկի կողմից, երբևէ և որևէ ապացույցով չի կարող ապացուցվել:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը նշել է, որ տվյալ դեպքում «ՀՀ սահմանադարական դատարանի նախագահի պաշտոնն օկուպացրած անձ» արտահայտությունը հենց փաստի մասի հայտարարություն է որը, ճշմարիտ լինելու դեպքում, օբյեկտիվորեն կարող է ապացուցվել։ Նման պայմաններում Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված այդ «փաստը» չի կարող որակվել որպես գնահատողական դատողություն։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի մեղադրական ու դատապարտող ոճր վկայում է այն մասին, որ նա ավելի, քան վստահ է եղել իր խոսքերի ճշմարտացիության մեջ և նպատակ է ունեցել հրապարակայնորեն ներկայացնել հենց փաստացի տվյալներ, այլ ոչ թե գնահատողական դատողություններ։ Ընդ որում, ակնհայտ է, որ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվել են ոչ թե որպես իր սուբյեկտիվ կարծիք կամ ընկալում, այլ՝ որպես օբյեկտիվ իրականություն, հետևաբար նշված արտահայտությունը Դատարանի կողմից իրավաչափորեն գնահատողական դատողություն գնահատվել չէր կարող։

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը նշել է, որ խնդրո առարկա արտահայտությունը չէր կարող իրավաչափորեն գնահատողական դատողություն գնահատվել նաև այն պարզ պատճառով, որ այդ արտահայտությունը զուրկ է որևէ փաստական և hիմքից։ Դրանով պատասխանողը հայցվորին մեղադրում է հանցավոր արարք կատարած լիևելու մեջ՝ հայցվորի կողմից նման արարք կատարված լինելու փաստը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատավճռի բացակայության պայմաններում, այսինքն պատասխանողն իր կատարած արտահայտության փաստական հիմքից զուրկ լինելու հանզամանքը գիտակցելով հանդերձ կատարել է այդ արտահայտությունը նպատակ ունենալով արատավորելու հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։

Ավելին, այն, որ նշված արտահատությունը գնահատողական դատողություն չէր, հաստատվում է նաև սույն գործում առկա և դատաքննության փուլում Դատարանի կողմից հետազոտված տեսաձայնագրությամբ, մասնավորապես տեսաձայնագրությունը վերաբերվում է 27.01.2020թ. Նիկոլ Փաշինյանի՝ «Զրույց քաղաքացու հետ ֆեյսբուքյան եթերին (լայվին)։ Այդ ուղիղ եթերում (զրպարտության հաջորղ իսկ օրը) պատասխանողը նշել է հետևյալը. «հարուցվել է քրեական գործ և տեղի ունեցավ ամենակարևոր բացահայտումը, փաստացի անառարկելի, եթե մյուս փաստերով կարող ենք խոսել անձի անմեղության կանխավարկածի մասին, այս դեպքում անառարկելի փաստ գոյություն ունի, որ սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքով, կեղծիքի միջոցով, դա կեղծ ընտրություն է եղել, սահմանադրական դատարանի նախագահը ընտրվել է կեղծիքով (…)»:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը նշել է, որ նշված ապացույցով ևս հաստատվում է, որ պատասխանողը ոչ թե գնահատողական դատողություններ է արել հայցվորի կողմից ՍԴ նախագահի պաշտոնի զբաղեցման վերաբերյալ, այլ ապօրինի լինելը ներկայացրել է որպես անառարկելի փաստ, մինչդեռ Դատարանը պաշաճ չի գնահատել նշված ապացույցը ՝ ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը գտել է, որ Դատարանը չէր կարող պատասխանողի մոտ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու մտադրության բացակայության մասին եզրակացության է հանգել նաև հիմնվելով բացառապես պատասխանողի ներկայացուցիչների սույն գործի դատավարության ընթացքում տրված բացատրությունների վրա, հաշվի առնելով, որ նույնիսկ դատավարության ընթացքում, մասնավորապես հայցադիմումի պատասխանում, անդրադառնալով վերևում նշված արտահայտության հայցվորի հասցեին կատարված զրպարտություն հանդիսանալու հանգամանքին, պատասխանողի ներկայացուցիչները նշել են, թե «Հայցվորը, լինելով «Հանրապետական» կուսակցության կարկառուն գործիչներից մեկը, հանդիսանալով նոր Սահմանադրության ընդունման ջատագովներից և առաջամարտիկներից մեկը, այդ աշխատանքները բարեհաջող ավարտելուց հետո անմիջապես զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, ինչպես նշվեց, խիստ կասկածելի պայմաններում», ինչն ակնհայտ է դարձնում, որ պատասխանողի մտադրությունը ոչ թե առհասարակ երևույթին է ուղղված եղել, ինչպես նշել է Դատարանը, այլ հենց հայցվորին ու նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորելուն, որպիսի վերաբերմունքը պահպանվել է նաև դատավարության ընթացքում։

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածը, նշել է, որ տվյալ դեպքում Դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հողվածը, մասնավորապես, իր հասցեին վիրավորանք և զրպարտություն հանդիսացող արտահայտություններ թույլ տրված լինելու հանգամանքներր հայցվորի կողմից հիմնավորված լինելու և նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար պատասխանատվությունից ազատելու հիմքերի բացակայության պայմաններում Դատարանը ձեռնպահ է մնացել այդ արտահայտությունները համապատասխանաբար վիրավորանք և զրպարտություն գնահատելուց, ինչը հանգեցրել է հայցի մերժմանը վերաբերող մասով գործի սխալ լուծման:

Վերոգրյալի հիման վրա Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը խնդրել ամբողջությամբ բավարարել սույն վերաքննիչ բողոքը, մասնակի հայցի մերժմանը վերաբերող մասով բեկանել և փոփոխել Երևան քաղաքի առաջին ատյանի ընղհանուր իրավասության ղատարանի 17.02.2022թ. վճիռը՝ բողոքարկված մասով կայացնելով հայցը բավարարելու մասին դատական ակտ։ Հայցի բավարարմանը վերաբերող մասով վճիռը թողնել օրինական ուժի մեջ։

 

2.3 Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը 06.05.2018թ.-ին ներկայացրել է վերանքնիչ բողոքի պատասխան: Որպես, վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքեր և հիմնավորումներ Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը նշել է, որ նշված նորմի բովանդակությունից ակնհայտ է, որ անձի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալները զրպարտություն գնհատելու համար, ի թիվ այլի անհրաժեշտ է, որ տվյալները չհամապատասխանեն իրականությանը: Տվյալ դեպքում բողոք բերած անձը Դատարանին խախտումներ է վերագրել Ալեն Սիմոնյանի կողմից «Ազատություն Ռադիոկայան» զանգվածային լրատվության միջոցին 27.01.2020թ. տրված հարցազրույցը պարունակող տեսաձայնագրությունը պատշաճ հետազոտած և գնահատած չլինելու առնչությամբ, այն պատտճառաբանությամբ, թե այդ ձայնագրությունը պատշաճ հետազոտելու պարագայում Դատարանը կպարզեր Հրայր Թովմասյանի կողմից Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցելու առաջարկներ արված լինելու փաստը: Այլ կերպ ասած՝ ըստ բողոք բերած անձի պնդման ՝ Հրայր Թովմասյանի կողմից Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցելու առաջարկ ներկայացված լինելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պնդումը չի կարող գնահատվել որպես զրպարտություն՝ նշված տեղեկությունն իրականությանը համապատասխանելու հիմքով: Մինչդեռ բողոք բերած անձը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի ուժով իր վկայակոչած այդ փաստն ապացուցելու պարտականություն կրելով հանդերձ՝ այդ փաստի հաստատմանը ծառայող որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց չի ներկայացրել, որպիսի հիմնավորված եզրակացության է հանգել նաև Դատարանը: Ինչ վերաբերում է բողոք բերած անձի վկայոչած տեսաձայնագրությանը, ապա այն Հրայր Թովմասյանի կողմից Նիկոլ Փաշինյանին վերջինիս ելույթում նշված ծառայություններն առաջարկված լինելու փաստը հաստատող թույլատրելի ապացույց համարվել չի կարող՝ հետևյալ պատճառաբանությամբ, Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը վկայակոչելով 57-րդ հոդվածը, նշել է, որ նույն օրենսգիրքը սպառիչ կերպով թվարկում է թե ինչպիսի աղբյուրներից և ինչ միջոցներով ստացված տեղեկությունները դատարանում կարող են օգտագործվել որպես ապացույցներ: Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը նշել է, որ մասնավորապես,ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել՝ վկաների ցուցմունքներով, գրավոր ապացույցներով, իրեղեն ապացույցներով, լուսանկարներով (լուսաժապավեններով), ձայնագարություններով ու տեսագրություններով, փորձագետի եզրակացությամբ, մասնագետի բացատրությամբ:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի բովանդակությունից ակնհայտ է նաև, որ որպես գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող տեղեկությունների ստացման աղբյուրները դիտարկվում են այն անձինք (գործին մասնակցող անձինք,վկաները, փորձագետները մասնագետները) և իրերը (փաստաթղթերը, էելեկտրոնային և այլ կրիչները, առարկաները) որոնցից ստացվում են նշված փաստական տվյալները, իսկ որպես ապացուցման միջոցներ՝ այն եղանակները, որոնց օգնությամբ նշված աղբյուրներից ստացվում են գործի լուծման համար նանակություն ունեցող հանգամանքերի առկայության կամ բացակայության մասին փաստական տվյալները: Այդպիսիք են վկաների, գործին մասնակցող անձանց հարցաքննությունը, փորձաքննության իրականացումը և փորձագետի եզրակացության հետազոտումը, մասնագետի բացատրությունը, իրեղեն ապացույցների զննությունըև գրավոր ապացույցների ուսումնասիրությունը: Ընդ որում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված է նաև յուրաքանչյուր ապացույցի ձեռքբերման և հետազոտման կարգը, մասնավորապես թե ով կարող է հանդես գալ, որպես վկա, ինչ կարգով է իրականացվում վկայի հարցաքննությունը, ինչպես է նշանակվում և անցկացվում փորձաքննությունը, ինչպես են զննվում իրեղեն ապացույցները և այլն:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը նշել է, որ տվյալ դեպքում թեև բողոք բերած անձը, որպես իր պնդումը հիմնավորող ապացույց ներկայացրել է տեսաձայնագրություն, այդուհանդերձ դրանում պարունակվող տեղեկատվության աղբյուրն այն անձն է (Ալեն Սիմոնյանը), ով հայտնում է համապատասխան տեղեկությունները, ինչը նշանակում է, որ Ալեն Սիմոնյանի հայտնած տեղեկությունը թույլատրելի ապացույց կարող էր գնահատվել ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգին համպատասխան ներկայացված լինելու դեպքում:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը, վկայակոչելով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասը, 73-րդ հոդվածի 3-րդ և 11-րդ մասերը, նշել է , որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործման արգելքը նախատեսված է այն դեպքերի համար, երբ ապացույցը ձեռք բերելիս (ներկայացնելիս) անձի հիմնարար իրավունքների խախտում թույլ չի տրվել (կամ խախտման փաստը հնարավոր չէ պարզել), սակայն դատարանի կողմից դրա հետազոտումը (վճռի հիմքում դնելը) կարող է հանգեցնել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումների, որոնց արդյունքում անխուսափելիորեն կխաթարվի գործին մասնակցող անձի արդր դտաքննության իրավունքի բաղադրատարրերից որևէ մեկը (իրավահավասարություն, մրցակցություն և այլն):

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը, նշել է, որ տվյալ դեպքում Ալեն Սիմոնյանը վկայի կարգավիճակով գործին մասնակից չեն դարձվել, պատասխանողը, ՀՀ քաղաքացիական դատավարության 62-րդ հոդվածի 1-ին մասի ուժով իր առարկության հիմքում դրված փաստը հաստատող ապացույց ներկայացնելու պարտականություն կրելով հանդերձ նրան ցուցմունք տալու համար վկայի կարգավիճակով գործին մասնակից դարձնելու վերաբերյալ միջնորդությամբ Դատարանին չի դիմել, ինչը զրկել է հայցվորին նրա ցուցմունքների արժանահավատության հետ կապված հանգամանքերը, այդ թվում՝ մյուս կողմի հետ նրա հարաբերությունները պարզելու հնարավորությունից, ինչը նշանակում է, որ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը պարունակած տեսաձայնագրությունը ոչ թույլատրելի ապացույց է, քանի որ դրա օգտագործումը (վճռի հիմքում դնելը) կհանգեցներ հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտման:

Հաջորդիվ Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը գտել է, որ նշված ապացույցը թույլատրելի համարելու պայմանական պարագայում անգամ այն արժանահավատ ապացույց չէ: Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/1342/02/11 քաղաքացիական գործով 18.07.2014թ.-ին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/0318/05/17 քաղաքացիական գործով 14.10.2021թ.-ին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԿԴ3/0112/02/14 քաղաքացիական գործով 29.01.2021թ.-ին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, նշել է, որ տվյալ դեպքում, ինչպես վերևում արդեն իսկ նշվել է, Ալեն Սիմոնյանը սույն գործի քննությանը վկայի կարգավիճակով մասնակից չի դարձվել և Դատարանի կողմից չի նախազգուշացվել սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որպիսի պայմաններում նրա հայտնած տեղեկություններն արժանահավատ համարվել չեն կարող: Այդ տեղեկություններն արժանահավատ չեն կարող համարվել նաև այն պատճառով, որ որպես վկա դատարանում չհարցաքննվելու պայմաններում հնարավոր չի եղել պարզելու տեղեկատվության աղբյուրի բնույթն ու հատկանիշները (ինչը, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերևում նշված դիրքորոշման էական նշանակություն ունի ապացույցի հավաստիությունը գնահատելու տեսանկյունից), իսկ բողոք բերած պատասխանողի կողմից վկայակոչված հարցազրույցի տեքստից էլ ակնհայտ է Ալեն Սիմոնյանի՝ սույն գործի ելքով շահագրգռվածությունը, հաշվի առնելով նրա փոխհարաբերությունները սույն գործով պատասխանողի հետ: Մասնավորապես, հենց Ալեն Սիմոնյանն է նշված հարցազրույցում նշել, որ «(…) ընկերական հարաբերություններից զատ ես ունեմ անմիջական ղեկավար երկրի վարչապետ և իմ քաղաքական գործունեությունը քննարկում եմ և գտնում եմ ճիշտ քննարկել միայն իր հետ(…)»:

Ալեն Սիմոնյանի հայտնած տեղեկությունների հավաստիությունը առնվազն կասկածելի է նաև այն պատճառով, որ վերջինս հարցազրույցի ընթացքում հայտնել է, ոչ թե Հրայր Թովմասյանի կողմից անմիջապես իրեն հաղորդած տեղեկություններ, այլ տեղեկություններ, որոնք իբրև իրեն հայտնի են դարձել Արթուր Վանեցյանի միջոցով: Այլ կերպ ասած՝ Ալեն Սիմոնյանը հարցազրույցի ընթացքում ներկայացրել է որոշակի բամբասանքներ, որոնք Հրայր Թովմասյանի կողմից Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցելու առաջարկ ներկայացված լինելու ափստի հաստատմանը ծառայել չեն կարող, առավել ևս, որ գործում առկա չէ այդ փաստի հաստատմանն ուղղված որևէ այլ ապացույց, որի հետ համադրության արդյունքում հնարավոր կլիներ եզրահանգում կատարել Նիկոլ Փաշինյանի կատարած արտահայտությունների՝ իրականությանը համապատասխանելու մասին (այդպիսի ապացույց օբյեկտիվորեն ներկայացնել հնարավոր չէ, քանի որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում): Նման պայմաններում Հրայր Թովմասյանի կողմից Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցելու վերաբերյալ առաջարկներ ներկայացված լինելու փաստը հաստատող որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց ներկայացված չլինելու մասին Դատարանի եզրահանգումը միանգամայն իրավաչափ է, իսկ այդ առնչությամբ բողոք բերած անձի պնդումները անհիմն:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը գտել է, որ Ալեն Սիմոնյանի հարցազրույցի տեսաձայնագրությունը թույլատրելի և արժանահավատ ապացույց համարելու պայմանական պարագայում անգամ այն որևէ տեղեկություն չի պարունակում այն մասին, որ այն որևէ տեղեկություն չի պարունակում, այն մասին, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել պատասխանողին՝ ասելով «որքան ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ՝ ինչեր, ինչեր, ինչեր», հետևաբար, այն վերաբերելի ապացույց չէ և պետք է հանվեր ապացույցների կազմից:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը, նշել, որ ինչ վերաբերում է, բողոք բերած պատասխանողի կողմից Դատարանին վերագրված այն խախտմանը, թե Դատարանը հանիրավի գործի լուծման համար ոչ էական է համարել ելույթից հետո բացահայտված աղբյուրը՝անտեսելով «պաշտպանություն ճշմարտությամբ» սկզբունքը, ապա այն ևս անհիմն է, քանի որ ինչպես արդեն իսկ նշվել է, անձի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալները զրպարտություն գնահատելու համար, ի իթվ այլի, անհրաժեշտ է, որ այդ տվյալները չհամապատասխանեն իրականությանը, ինչը նշանակում է, որ նշված գործերով պատասխանողը, ի թիվ այլի, պարտավոր է ապացուցել, իր հայտարարությունները հիմնված են ստույգ փաստերի վրա, կամ այլ կերպ ասած՝ համապատասխանում են իրականությանը:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012թ. որոշումը, նշել է, որ տվյալ դեպքում, պատասխանողը ոչ միայն տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ չի բացահայտել իր կողմից հրապարակված փաստացի տվյալները «հիմնավորող ապացույցները», այլև այդպիսի ապացույցներ չի ներկայացրել ընդհանրապես , իսկ գործի քննության ընթացքում բացահայտած ապացույցն էլ, ինչպես վերևում հիմնավորվեց, իր հրապարակած փաստացի տվյալների՝ իրականությանը համապատասխանելու փաստի հաստատմանը ծառայել չի կարող՝ ոչ թույլատրելի, ոչ վերաբերելի, և ոչ արժանահավատ լինելու պատճառաբանությամբ: Հետևաբար տվյալ դեպքում խոսք չի կարող լինել «պաշտպանություն ճշմարտությամբ» սկզբունքի մասին:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը, նշել է, որ սույն գործով պաստասխանողը չի հիմնավորել նաև, որ իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի հրապարակման, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկավության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), որպիսի պայմաններում զրպարտության համար պատասխանատվությունից ազատելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքը, նույնպես առկա չէ, որպիսի իրավաչափ եզրակացության է հանգել նաև Դատարանը: Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը, նշել է, որ ինչ վերաբերում է պատասխանողի ՝ վերաքննիչ բողոքում բերված այն պնդմանը, թե ինքը զրկված չէր իր ճշմարտացիությունը խնդրո առարկա ելույթից հետո ստեղծված ապացույցներով, հիմնավորելու իրավունքից, ապա նրա այդ պնդումը չի բխում ոչ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգավորումներից, ոչ էլ ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումներից: Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը մեջբերում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրորքոշումից, նշել է, որ նման պայմաններում հիմնավորված է Դատարանի եզրահանգումն այն մասին, որ պատասխանողը զրկված է իր ճշմարտացիությունը տեղեկատվությունը տարածելուց հետո ստեղծված ապացույցով հիմնավորելու իրավունքից, առավել ևս, որ ինչպես վերևում նշվել է, տվյալ ապացույցով տեղեկատվության հիմնավորվածությունը չի ապացուցվում:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը նշել է,որ անհիմն է նաև պատասխանողի ՝ վերաքննիչ բողոքում բերված պնդումն այն մասին, թե տվյալ տեղեկատվության տարածումը պայմանավորված է եղել գերակա հանրային շահով: Անդրադառնալով «գերակա հանրային շահ» ինչպես նաև տվյալների «հավասարակշռված և բարեխիղճ ներկայացում» հասկացությունների իրավական որոշակիության խնդրին ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-997 որոշմամբ նշել է, որ յուրաքանչյուր դեպքում կախված գործի հանգամանքներից, պետք էորոշվի թե արդյոք հասարակության տեղեկացված լինելու շահը գերակա է եղել տեղեկություն հայտնած անձի վրա դրված պարտականության ու պատասխանատվության համեմատ:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը գտել է, որ տվյալ դեպքում հասարակության «տեղեկացված լինելու» շահը գերակա չի եղել բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Նիկոլ Փաշինյանի վրա դրված պարտականությունների և պատասխանատվության համեմատ, ինչը պայմանավորված է նրա կարգավիճակով և ՀՀ Սահմանադրությունն անվերապահորն հարգելու պարտականությամբ: Ընդհակառակը, տվյալ դեպքում գերակա է եղել դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքի ապահվումը:

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը, նշել է, որ ինչ վերաբերում է պատասխանողի այն պնդմանը, թե հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին, ապա դա բավարար չէ, տեղեկատվության տարածումը հանրային շահով պայմանավորված լինելու մասին եզրակացության հանգելու համար: Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը նշել է, որ եվրոպական դատարանը Cօuderc and Hachette Filipacchi Associes c.France գործով արձանագրել է, որ «հանրային շահ» հասկացությունը չպետք է իջեցվի այնպիսի մակարդակի, որ նույնացվի հասարակության մոտ ինֆորմացիայի «ծարավի» և ընթերցողների մոտ «սենսացիայի ծարավի» հետ, իսկ Leempoel S.A. ED. Cine Revue v. Belgium գործի շրջանակներում եվրոպական դատարանը նշել է, որ թեև հասարակությունն ունի ինֆորմացված լինելու իրավունք, այնուամենայնիվ հանրային շահից չեն բխում այն հրապարակումները, որոնց միակ նպատակը ընթերցողների հետաքրքրասիրությունը բավարարելն Է։

Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը, նշել է, որ տվյալ դեպքում պատասխանողի կողմից խնդրո առարկա փաստացի տվյալների ներկայացումը հետապնդել է բացառապես հայցվորին զրպարտելու միջոցով, ընթերցողների հետաքրքրասիրությունը բավարելու նպատակ, հետևաբար հանրային շահի մասին խոսք լինել , չի կարող: Վերոգրյալի հիման վրա Հրայր Վարդանի Թովմասյանի ներկայացուցիչը խնդրել է մերժել թիվ ԵԴ/6612/02/20 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2022թ. վճռի՝ հայցի բավարարմանը վերաբերող մասի դեմ Նիկոլ Փաշինյանի անունից բերված վերաքննիչ բողոքը:

 

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

– ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից արտատպված ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցրած Հ.Թ-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: (․․․) Հ.Թ.-ին վերագրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, շահադիտական դրդումներով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած երկու դրվագ պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը` ՀՀ գլխավոր դատախազի 26.12.2019թ. որոշմամբ Հ. Թ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով երկու դրվագ նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների առերևույթ կատարման համար նշված գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նույն օրը որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին` սահմանված կարգով նրան մեղադրանք առաջադրելու համար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

– 27.12.2019 թվականին Նիկոլ Փաշինյանը «www.facebook.com» սոցիալական կայքի իր պաշտոնական էջում տեղադրել է տեսաձայնագրություն և կատարել է հետևյալ բովանդակությամբ գրառումը․ «Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում: Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երևանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Այսպես խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը։ Աննան այս ակցիաներն անում էր, որովհետև արտակարգ դրությունից, սպանություններից ու բանտարկություններից հետո քչերն էին համարձակվում օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից, որովհետև կարող էին բանտարկվել, ծեծվել, սպանվել։ Եվ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սերժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին։ Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռևս ազատության մեջ եք: Սերմացու գողացող մկներ»։

գ) 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում հրավիրված ասուլիսի տեսանյութի (այսուհետ՝ Ասուլիս) համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է.

«Ասեմ ավելին՝ 2018թ. մայիսից սկսած, սկզբից՝ ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով, Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ որքան ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ՝ ինչեր, ինչեր, ինչեր: Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ: Իսկ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան» (հղումը՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts, 47:00 րոպեից, https://www.youtube.com/watch?v=Q3ofTd2zNgI, 2:58 րոպեից):

– yerkir.am կայքից արտատպված Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ վարչապետի ասուլիսի ժամանակ իր հասցեին հնչեցված հայտարարությունների վերաբերյալ նշել է հետևյալը՝ «Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, որ ես առաջարկել եմ «իմ ծառայությունները».

Նիկոլ Փաշինյանը «100 փաստ» ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն։

Հրայր Թովմասյանը պատասխանել է վարչապետի հայտարարությանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ Ստիպված եմ արձագանքել այսօրվա մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ինձ վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին: Հարկ եմ համարում հայտնել, որ Ն. Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ: Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։ Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ` Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ։ Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում: Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի։ Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը։ Սա ասում և պնդում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը` անընդունելի և դատապարտելի է` հատկապես, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից։ Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց: Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»:

– Նիկոլ Փաշինյանի «www.facebook.com» սոցիալական կայքի իր պաշտոնական էջից 2020 թվականի հունվարի 25-ի արտատպված գրառման համաձայն՝ «Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երևանում): Միայն խնդրում եմ` ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»:

զ) Նիկոլ Փաշինյանի «www.facebook.com» սոցիալական կայքի իր պաշտոնական էջից 2020 թվականի հունվարի 26-ի արտատպված գրառման (այսուհետ՝ Գրառում) համաձայն՝ «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է։ Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ։ Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն: Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած։ Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր: Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձևերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչև հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով: Հետո` հանկարծ հիշեց և կարևոր համարեց ընդգծել, որ Իջևանի փեսա է: Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց։ Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի և այլն: Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում։ Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ` այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար։ Ինչևէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի։ Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը: Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետև հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել: Հետո հանդիպեցինք 2019թ. սուրբծննդյան պատարագին: Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել ով է։ Չնայած՝ պարզվեց, իրոք չեն իմացել (ասեմ նաև, որ իմանալ-չիմանալը որոշման համար նշանակություն չէր ունենալու. դա հստակ չափանիշների խնդիր է): Հետո մի քանի անգամ այն մարդը, ում էս վերջերս հղում էր արել, եկել ինձ զեկուցել է, թե բա Հրայրն ասում է՝ ես եմ գրել է Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում: Ի պատասխան իրեն առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ»։

– Նիկոլ Փաշինյանի «www.facebook.com» սոցիալական կայքի իր պաշտոնական էջից 27.01.2020թ. ուղիղ եթերի տեսանյութը մեկնաբանող գրառման համաձայն՝ «Զրույց քաղաքացու հետ: ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի և մանրունքների կարևորության մասին: Կեղծիքներով ՍԴ նախագահ դարձած մարդը տեղ չունի ՍԴ-ում»:

– Նիկոլ Փաշինյանի «www.facebook.com» սոցիալական կայքի իր պաշտոնական էջից 30.01.2020թ. արտատպված գրառման համաձայն՝ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:

– Ա1+ հեռուստատեսության կողմից 17.11.2015 թվականին ՀՀ Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքում «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզարշավի շրջանակներում պատրաստված տեսանյութի համաձայն՝ Բռնակոթցի ընտանիքներից մեկը քարոզարշավի մասնակիցներին հրավիրել է իրենց տուն ավանդական ուտեստներ համտեսելու և քննարկումները սեղանի շուրջ շարունակելու համար, որին մասնակից է նաև Հրայր Թովմասյանը:

-27.01.2020 թվականին Կարլեն Ասլանյանի հետ «Ազատություն» հաղորդաշարի շրջանակներում Ալեն Սիմոնյանի տրված հարցազրույցի տեսանյութի համաձայն` Ալեն Սիմոնյանը հայտնել է հետևյալը. «Իրականում գրիչը դա մի ծուղակ էր, որից հետո ծուղակում հայտնվեցին ոչ թե մեկ, այլ մի քանի հոգի, ես կարող եմ ասել, որ այսօր վարչապետը նշեց 3 մարդու մասին, որոնք որ գիտեին և ականատես են եղել, կամ միջնորդ են եղել, բայց իմանալով, որ կա ևս մի մարդ, որը ինչ որ դրվագով նույնպես տեղեկություն ունի դրա հետ կապված և այդ տեղեկությունը ունեմ նաև ես: Անցած տարվա առաջին մասում ես ստացել եմ մի զանգ, այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից մոտավորապես, հետևյալ բովանդակությամբ. «Ալեն ջան, Հրայրը Սահմանադրական դատարանի առաջարկում է, պատրաստ է աշխատել, ամեն ձևով աջակցել, մի բան է խնդրում, մի բան է ասում, որ Ալենին ասեք, որ քիչ խոսի իմ հետ կապված», ինչու է հիշվել այդ խոսակցությունը, մի քանի դրվագի պատճառով, նախ ինձ դուր չեկավ, մարդ երբ հեռախոսով խոսում է, զգում ես, որ կողքը մարդ կա և ես վստահ էի, որ ինքը միայնակ չէր և բացի ինձանից և իմ զրուցակցից էլի լսողներ կան, ասեցի լավ, լավ, կխոսանք: Դրանից հետո 2-3 օր անց Թումանյան փողոցի Նոր Զովք խանութի առաջ ես հետևից գրկախառնության արժանացա, շատ անսպասելի ինձ համար, ի զարմանս ինձ դա Հրայր Թովմասյանն էր, որը շատ լայն ժպիտով, բա նորմալ է ամեն ինչ, ես ի պատասխան ասեցի հա, նորմալ է և հասկացա, որ դա փաստացի մեր խոսակցության շարունակությունն էր» (տե´ս 0.00.40-ից 0.03.27-վայրկյանը)։

Հնչեցված հարցին թե վարչապետը գիտեր այդ զանգի մասին Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ «այո, շուտվանից եմ պատմել, վարչապետը գիտեր այդ զանգի մասին, վարչապետը տեղեկացված է գրեթե ամեն ինչից», իսկ այն հարցին, թե նորմալ է համարում, որ Արթուր Վանեցյանը միջնորդական առաքելություն էր ստանձնել Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ «անկեղծ ասած, ես չհասկացա, թե ինչով էր դա պայմանավորված, որովհետև ընկերական հարաբերություններից զատ ես ունեմ անմիջական ղեկավար երկրի վարչապետ և իմ քաղաքական գործունեությունը քննարկում եմ և գտնում եմ ճիշտ քննարկել միայն իր հետ, դե դա ընկերական զանգ էր, որը տեսաք, որ շատ մեծ դեր տարավ» (տե´ս 0.08.07-ից 0.08.53-վայրկյանը)։

– Factor.am կայքի կողմից ՀՀ Ազգային ժողովում 02.03.2018 թվականին Նիկոլ Փաշինյանի ելույթի համաձայն՝ քննարկվում է Հրայր Թովմասյանի սահմանադրական դատարանի անդամ ընտրվելու հարցը՝ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշում է, որ անդրադառնում է ոչ թե Հրայր Թովմասյանի անձին, այլ անդրադառնում է նրա վերջին 15-16 տարվա կենսագրությանը և կարիերայի առաջընթացի Հայաստանյան բանաձևին՝ մասնավորապես հայտնելով՝ «երեկ ես հարց տվեցի պարոն Թովմասյանին նրա և ժառանգության կուսակցության առնչությունների մասին և հարցիս մեջ հարցրել էի, արդյոք նա Ժառանգություն կուսակցության հիմնադիր անդամ չի եղել ու նա այդ հարցին պատասխանեց, ասեց՝ «սխալվում եք, ես հիմադիր անդամ չեմ եղել» և տպավորություն էր, որ ընդհանրապես Ժառանգության կուսակցության անդամ չի եղել, մինչդեռ՝ պարոն Թովմասյանը եղել է Ժառանգության ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ»:

Ելույթում հայտնել է նաև՝ «2010 թվականի հունիսի 29-ին Հրայր Թովմասյանը հարցազրույց է տալիս Ա1+ին և հայտարարում, որ «մարտի 01-ի դատավարությունները ամոթ էին մեր երկրի համար: Մարտի 1-ի դեպքերի լավագույն հանգուցալուծումը համաներումը չէ, ես գտնում եմ, որ մարտի 1-ի դեպքերի լավագույն լուծումը հարուցված գործերի կարճումն էր»: Այդ նույն ժամանակահատվածում 5 ամիս անց Հրայր Թովմասյանը նշանակվում է արդարադատության նախարար, այսինքն նաև դառնում է քրեակատարողական հիմնարկների պատասխանատու, քաղաքական ղեկավար և բանտերի քաղաքական ղեկավար, այսինքն այն համակարգի ղեկավար, որտեղ գտնվում են այդ մարտի 1-ի խայտառակ դատավարության արդյունքում բանտերում հայտնված մարդիկ»:

Ելույթում նաև հայտնում է, «հետո բնականաբար գիծը շարունակվում է: 2012 թվականին Հրայր Թովմասյանը դառնում է Հանրապետական կուսակցության անդամ, նորից որպես նախարար, պաշտոնավարում է ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, մնացածը գիտեք: Հիմա այս ամենը ինչի համար եմ ասում, արդյոք Հրայր Թովմասյանի մասին լավ կամ վատ ինչ որ բան ասելու համար, բացարձակապես: Ես ուզում եմ ցույց տալ, որ Հայաստանում ընդհանրապես քաղաքական առաջընթացի և աշխատանքային առաջընթացի և թույլ տվեք ասել, որևէ առաջընթացի մի հիմնական նախապայման գոյություն ունի՝ դու Սերժ Սարգսյանի թրի տակով անցել ես, թե չես անցել: Սա է բանաձևը…»:

– Armdaily կայքի կողմից 26.01.2020 թվականի տեսանյութի համաձայն՝ Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանին է փոխանցում գրիչ:

– Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան կայքից արտատպված «Հրայր Թովմասյան» կենսագրական տվյալների համաձայն՝ Հրայր Թովմասյանը 2012-2018 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ:

– ԻՐՏԵԿ իրավական տեղեկատվական կենտրոն կայքից արտատպված՝ ՀՀ նախագահի 04.09.2013 թվականի թիվ ՆՀ-207-Ն որոշման համաձայն՝ ՀՀ նախագահին առընթեր ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով և այդ հանձնաժողովի կազմի մեջ է եղել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

– ԻՐՏԵԿ իրավական տեղեկատվական կենտրոն կայքից արտատպված ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից 02.03.2018 թվականին ստորագրված թիվ ԱԺՈ-008-Ա որոշման համաձայն Հրայր Թովմասյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ:

– ԻՐՏԵԿ իրավական տեղեկատվական կենտրոն կայքից արտատպված ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից 21.03.2018 թվականին ստորագրված թիվ ԱԺՈ-009-Ա որոշման համաձայն՝ Հրայր Թովմասյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի նախագահ:

-ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հաշվիչ հանձնախմբի թիվ 52 արձանագրության համաձայն՝ Ազգային ժողովում 04.10.2019 թվականին պետք է տեղի ունենա՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման քվեարկությունը:

-ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հաշվիչ հանձնախմբի թիվ 53 արձանագրության համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման ընդունման քվեարկությանը Ազգային ժողովի 132 պատգամավորներից մասնակցել է 101-ը, որոնցից անվավեր է ճանաչվել 2-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 98, դեմ 1:

– ՀՀ Ազգային ժողովի 04.10.2019 թվականի թիվ ԱԺՈ-032-Ա որոշման համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը որոշել է՝ դիմել է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով:

-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական զեկույցի քաղվածքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել է 49.15% ձայն:

-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերջնական զեկույցի քաղվածքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2018թ-ի խորհրդարանական ընտրություններում ստացել է 4.7% ձայն:

– armtimes.com կայքից արտատպված՝ «Հետաքրքիր մանրամասներ ընդդիմադիր Հրայր Թովմասյանի մասին. ինչո՞ւ դուրս եկավ Ժառանգությունից» հոդվածի համաձայն՝ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Ժառանգություն կուսակցության կենտրոնական գրասենյակից տեղեկացրին, որ Հրայր Թովմասյանը ոչ միայն եղել է Ժառանգություն ընդդիմադիր կուսակցության անդամ, այլ նաև 2005 թվականին կուսակցության երրորդ համագումարի ժամանակ ընտրվել է վարչության անդամ: Գրասենյակից նաև տեղեկացրին, որ նա 2005 թվականին դուրս է եկել կուսակցությունից, որովհետև իշխանական թևից առաջարկ է ստացել` ընդգրկվել Սահմանադրական բարեփոխումներ իրականացնող հանձնաժողով։

– fip.am կայքից արտատպված ՝ «Իմ քայլը խոսում է Հրայր Թովմասյանի մասին. քննարկում են անձը, թե պաշտոնը» հոդվածի համաձայն՝ քաղաքական գործիչները Հրայր Թովմասյանին տվել են քաղաքական գնահատականներ:

-armtimes.com կայքից արտատպված՝ «Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» այդ ինստիտուտը. Արմեն Գրիգորյան» հոդվածի համաձայն՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամին ԱԽ քարտուղարը ասաց, որ Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» այդ ինստիտուտը և չի թողնում, որպեսզի հնարավորություն լինի ազատ ժողովրդավարական պայմաններում առաջ գնալ:

– Ազատություն ռադիոկայանի կայքից արտատպված` «ՀՔԾ-ն Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, գործով կասկածյալ է ներգրավվել Արա Բաբլոյանը» հոդվածի համաձայն՝ «ՀՔԾ-ն Բաբայանի գործը միավորել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։ Այս վերջին գործը հարուցվել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: Պատգամավորը պնդում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով /https://www.azatutyun.am/a /30231741.html/

-Ասուլիսից ըստ հայցվոր կողմի մեջբերված հատվածում․ «Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ» ըստ հայցվոր կողմի «Կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչ» կատարած արտահայտությունն ըստ հայցվոր կողմի հանդիսանում է վիրավորանք, որն արատավորվում է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:

– Գրառումից ըստ հայցվոր կողմի մեջբերված հատվածում․ «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն», «Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ», «Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել ով է» ըստ հայցվոր կողմի Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի հասցեին կատարել է վիրավորական արտահայտություններ` նրան համարելով քծնող, շողոքորթող, որոնք արատավորվում են հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:

– Ասուլիսից ըստ հայցվոր կողմի մեջբերված հատվածում հայցվորը զրպարտություն է որակում հետևյալը՝ «2018թ. մայիսից սկսած, սկզբից՝ ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով, Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ որքան ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ՝ ինչեր, ինչեր, ինչեր»: Մասնավորապես, ըստ հայցվոր կողմի «սկզբից՝ ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով, իր ծառայություններն է առաջարկել Պատասխանողին» զրպարտություն է, քանի որ արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը, քանի որ արտահայտությունը կատարվել է Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ։

– Գրառումից ըստ հայցվոր կողմի մեջբերված արտահայտության մեջ․ «․․․․Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը: Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետև հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել» ըստ հայցվոր կողմի զրպարտություն է որակում հետևյալը՝ «ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել»:

 

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

4․1․ Անդրադառնալով Հրայր Վարդանի Թովմասյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին,

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունն անխախտելի է:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից…, իսկ 2-րդ մասի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ արձանագրել է, որ մարդու արժանապատվությունից` ներառյալ պատիվը, բարի համբավը և մասնավոր կյանքը, բխող իրավունքները և ազատությունները, որպես բացարձակ իրավունք գործնականում կարող են արդարացնել արտահայտվելու ազատության սահմանափակումը միայն իրավաչափ շրջանակներում: ՀՀ սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-278 որոշման մեջ արձանագրել է, որ ազատ արտահայտվելու իրավունքի օրենքով նախատեսվող հնարավոր սահմանափակումները պետք է լինեն համաչափ և բխեն ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ազգային օրենսդրության ժողովրդավարական սկզբունքների էությունից, չպետք է լինեն այնպիսին, որոնք վտանգեն մարդու իրավունքների հիմնական բովանդակությունը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:

Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`

1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.

2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.

3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:

Սահմանադրական դատարանն ձեռնամուխ է եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածում ամրագրված «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը, արձանագրելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ «զրպարտությունն» անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Այս ձևակերպումից բխում է, որ զրպարտությանը բնորոշ հատկանիշներն են.

ա) խոսքը վերաբերում է փաստացի տվյալներին,

բ) դրանք չեն համապատասխանում իրականությանը,

գ) ներկայացվել են հրապարակայնորեն,

դ) արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը,

ե) դրանք չեն վերաբերում միայն լրատվամիջոցներով ներկայացված փաստացի տվյալներին:

Հստակ է, որ խոսքը վերաբերում է փաստի, որոշակի կոնկրետ տվյալների, որոնք չեն կարող լինել վերացական, ենթադրական, այլ ունեն կոնկրետ առարկայական դրսևորում:

Նման փաստացի տվյալների բացակայության դեպքում քննության առարկա հոդվածի իմաստով «զրպարտությունը»` որպես այդպիսին, գոյություն չունի:

Տարբեր երկրների իրավական պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ այդ հասկացության բնորոշ գծերից է նաև դիտավորությամբ, գիտակցաբար ոչ հավաստի ու անձի արժանապատվությունը վիրավորող փաստի (կամ փաստական տվյալների) տարածումը: Սա ավելի է որոշակիացնում տվյալ հասկացությունը:

Քննության առարկա հոդվածի 2-րդ մասում վիրավորանքը բնորոշվում է որպես «… խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտություն»:

Միջազգային իրավական պրակտիկայում «վիրավորանք» և «զրպարտություն» որակումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, իսկ վիրավորանքը ենթադրում է անձի` դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում: Այս տրամաբանությունն է դրված նաև քննության առարկա հոդվածում հասկացությունների բնորոշման հիմքում:

Վիրավորանքի առկա սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով։ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի արտահայտումը` այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա և արված է արդար մտադրություններով։ Ընդ որում, գնահատող դատողություն արտահայտելու համար ապացույցներ չեն պահանջվում։ Քննադատությունը, որն ուղղված է անձի գործունեությանը քաղաքականության, բիզնեսի, գիտության, արվեստի կամ այլ հանրային բնագավառներում, ինչպես նաև հանրային պաշտոնի, հասարակական դիրքի առնչությամբ և ակնհայտորեն չի գերազանցում իրավաչափության սահմանները, չի կարող համարվել վիրավորանք վեճի առարկա հոդվածի իմաստով:

Քննության առարկա հոդվածի 2-րդ մասի իրավական բովանդակությունից բխում է, որ արտահայտությունը չի կարող որպես վիրավորանք որակվել, եթե այն ունի որոշակի փաստական հիմք: Այսինքն, ոչ թե պետք է վիրավորանք համարել գնահատողական դատողությունը, այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը: Այստեղ կարևոր է նաև «արատավորելու նպատակով» արտահայտության իրավական իմաստի ճիշտ ընկալումը: Տվյալ համատեքստում այն ենթադրում է դիտավորություն, կանխամտածված գործողություն, ոտնձգություն անձի արժանապատվության նկատմամբ: Մինչդեռ գնահատողական դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետևություն է…:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման և իրավակիրառական պրակտիկայում դրանց միատեսակ ընկալման անհրաժեշտությունից ելնելով` Սահմանադրական դատարանը կարևորել է ոչ միայն «զրպարտությունը» և (կամ) «վիրավորանքը» իրենց նորմատիվ նկարագրությանը համապատասխան մեկնաբանելը, այլև այդպիսի գործողությունների կատարման միջոցների և ձևերի ճշմարտացի՝ իրենց իրավական դրսևորմանը համապատասխանող գնահատումը:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր պրակտիկայում հստակ տարբերակում է կատարել փաստական տվյալների և գնահատողական դատողությունների միջև: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որ զրպարտությանն առնչվող իրավակարգավորումը պետք է հստակ տարանջատում կատարի գնահատողական դատողության և փաստերի միջև, որպեսզի բացառվի Կոնվենցիայի 10-րդ հոդվածին հակասող որոշումների ընդունումը:

Սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին մասի նորմատիվ պահանջից բխող պաշտպանության իրավունքն անվերապահ կիրառելի է բոլոր, այդ թվում հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, այնուամենայնիվ, այդ անձինք, ինչպես նաև ՀՀ դատարանները պետք է ընդունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն դիրքորոշումը, համաձայն որի` հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց անձնական իրավունքներն օբյեկտիվորեն ենթարկվում են խախտվելու ավելի մեծ ռիսկի, քան մասնավոր անձանց իրավունքները: Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը նվազ սահմանափակումներ է նախատեսում քաղաքական խոսքի և հանրային հետաքրքրության հարցերի շուրջ բանավեճի առնչությամբ: Հասարակական և քաղաքական (հանրային) գործիչների դեմ ուղղված քննադատության սահմաններն առավել լայն են, քան մասնավոր անձանց դեպքում: Ի տարբերություն վերջինների` հասարակական և քաղաքական գործիչների գործունեությունն ավելի հրապարակային է, ուստի ավելի մեծ հանդուրժողականություն է պահանջում:

Սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը նույնպես վկայում է, որ հանրային գործիչների առնչությամբ «զրպարտություն» պարունակող նյութի հրապարակումը չի կարող դիտարկվել որպես ողջամիտ կամ իրավաչափ, բացառությամբ այն դեպքերի, երբ.

1. ապացուցվում է, որ առկա էին ողջամիտ հիմքեր` վստահելու տեղեկատվության իսկությանը,

2. ապացուցվում է, որ ձեռնարկվել են տեղեկատվության իսկությունն ստուգելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները, ներկայացվել են տեղեկատվության ստուգման հնարավորության ամբողջական սահմանները,

3. զրպարտություն պարունակող նյութը հրապարակող անձը հիմք ուներ վստահելու տեղեկատվության իսկությանը:

Նման նյութի հրապարակումը չի կարող որակվել որպես ողջամիտ կամ իրավաչափ, եթե նման տեղեկատվություն տարածողը չի ստուգել դրա իսկությունը` շահագրգիռ անձին հարցում կատարելու միջոցով, և խուսափել է հրապարակել այդ անձի դիրքորոշումը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհնարին է եղել կամ ակնհայտ է, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ արտահայտությունը վիրավորանք կամ զրպարտություն գնահատելու չափանիշները բացահայտված են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում, մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին արձանագրել է որ`

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

2.անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,

3.ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Անդրադառնալով կոնկրետ արտահայտությունը վիրավորանք գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ`

1.արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը,

2.արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:

3.արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում:

Վճռաբեկ դատարանը, բացի վերոգրյալից, իր մեկ այլ որոշմամբ կարևորել է, վիրավորանքի և զրպարտության հետևանքով անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածների միջև արդարացի հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունը, ընդգծելով, որ այդ նպատակով կարևոր է պարզել կարծիք արտահայտած անձի իրական մտադրությունը, այսինքն՝ արդյո՞ք այն ուղղված է եղել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն, թե՞ որոշակի հարցի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելուն (թեկուզև դրա արդյունքում որոշակի ոտնձգություն է տեղի ունեցել այլ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարարհամբավին): Իրական մտադրությունը բացահայտելու համար էական նշանակություն կարող են ունենալ կարծիքի արտահայտմանը նախորդած վարքագիծը, այն միջավայրը, որտեղ արտահայտվել է տեսակետը, այն հանգամանքը, թե իր կարծիքն արտահայտող անձն ինչ տեղեկատվության հիման վրա է արտահայտել իր կարծիքը և այլն:

Հետևաբար որևէ արտահայտության կամ բառի վիրավորական կամ զրպարտող իմաստ ունենալը, ոչ կոռեկտ լինելն ինքնաբերաբար չի կարող հանգեցնել պատասխանատվության, եթե պահպանված են կարծիքի արտահայտման ազատության սահմանները, և կարծիքի արտահայտման նպատակը հասցեատիրոջը վիրավորելը կամ զրպարտելը չէ: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարևոր է նաև կարծիք արտահայտողի նպատակի օբյեկտիվ ընկալումը՝ մասնավորապես այն հանգամանքը, թե հասարակության միջին վիճակագրական անդամը կընկալի արդյոք այդ կարծիքը՝ որպես այլ անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման ուղղակի նպատակ ունեցող, թե որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն, սեփական կարծիք՝ որոշակի դեպքերի, իրադարձությունների կամ անձանց վարքագծի վերաբերյալ (այլ կերպ ասած՝ քննադատություն): Ընդ որում, նմանատիպ գործերով էական նշանակություն ունի հենց զրպարտչական բնույթի փաստական տվյալների տարբերակումը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններից:

Եվրոպական դատարանն իր որոշումներում հստակ տարանջատել է, թե որոնք են հանդիսանում «գնահատող դատողություններ» և «ստույգ փաստեր», ըստ էության նշելով, որ «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է» (տե´ս, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46): Անդրադառնալով «գնահատողական դատողությունների» և «փաստերի» արտահայտման տարբերակման կարևորությանը՝ Եվրոպական դատարանը նաև ընդգծել է, որ տարանջատման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործի փաստական հանգամանքներին և արված դիտողությունների ընդհանուր տոնին՝ նկատի ունենալով, որ հանրային նշանակություն ունեցող գործերով դիտողությունները կարող են իրականում լինել գնահատողական դատողություններ, ոչ թե ներկայացված փաստեր (տե՛ս, Morice v. France [GC], (գանգատ թիվ 29369/10) գործով Եվրոպական դատարանի 23.04.2015 թվականի վճիռը, կետ 126):

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Եվրոպական դատարանի, Սահմանադրական դատարանի և Վճռոբեկ դատարանի որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները, սույն գործի փաստական հանգամանքները, հարկ է համարում նաև անդրադառնալ հանրային ծառայողների մասնակցությամբ վիրավորանքի և զրպարտության գործերի առանձնահատկություններին, մասնավարպես.

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական ծառայողների նկատմամբ ևս, ինչպես որ քաղաքական գործիչների դեպքում է, ընդունելի են քննադատության ավելի լայն սահմաններ (տե´ս Յանովսկին ընդդեմ Լեհաստանի 21.01.1999 թվականի վճիռը, կետ 33): Եվրոպական դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ պետական ծառայողները, ինչպես քաղաքական գործիչները իրենց կողմից իրականացվող գործողության բնույթով գտնվում են ավելի լայն քննադատության գոտում, այսինքն վերջիններիս նկատմամբ քննադատության սահմաները լայն են: Վերջիններս իրենց յուրաքանչյուր գործողություն հանձնում են հասարակության դատին:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը, մասնավորապես սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Սահամանադրության 1-ին, 2-րդ և 5-րդ հոդվածների համակարգային մեկնաբանությունից հետևում է, որ հանրային ծառայությունը հանդիսանում է ժողովրդաիշխանության իրականացման սահմանդրի կողմից ամրագրված ձևերից մեկը, հետևաբար այդ ծառայությունը իրականացնողները, յուրաքանչյուր դեպքում իրենց հանրային և մասնավոր վարքագիծը հանձնում են հասարակության դատին, հետևաբար, այն կարող է դառնալ ինչպես հասարկական, այպես էլ որոշակի դեպքերում նաև քաղաքակական քննադատությունների և քննարկումների առարկա, ուստի նշվածը ենթադրում է, որ հանրային ծառայողը պետք է ցուցաբերի ավելի մեծ հանդուրժողականություն, միաժամանակ հանրային ծառայողների մասնակցությամբ վիրավորանքի և զրպարտության գործերի քննության ժամանակ ենթադրյալ վիրավորանք կամ զրպարտություն կատարող սուբյեկտի դիտավորությունը, արտահայտությունների վիրավորական կամ զրպարտիչ բնույթը բացահայտելիս էական է հանդիսանում նաև այն հանգամանքը, թե անձի որոշակի դատողությունները վերաբերել են հանրային ծառայողի լիազորությունների կատարմամբ գործողություններին, թե ուղղակի նրա անձին՝ որպես անհատի: Նշվածն էական է հանդիսանում այնքանով, որքանով հանրային ծառայողները, գտնվելով հասարակության ուշադրության և վերահսկողության ներքո, հանրային հետաքրքրություն են ունենում ավելի շատ իրենց գործառութային նշանակությամբ, այլ ոչ թե անձնային որակներով պայմանավորված:

Այսինքն վերջիններիս արարքների, վարքագծի, արտահայտությունների գնահատականներն առավել էական են հասարակության, այլ ոչ թե անհատի ընկալման տեսանկյունից, քանի որ հանրային ծառայողի անհատական կերպարը ձևավորվում է հանրային ընկալման մեջ նրա գործառութային վարքագծի նկատմամբ տպավորություններով:

Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ սույն գործով հայցվորը, որպես վիրավորանք և զրպարտություն է գնահատել հետևյալը.

– «Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ» արտահայտությունից «Կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչ» արտահայտությունն ըստ հայցվոր կողմի հանդիսանում է վիրավորանք, որն արատավորվում է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը,

– «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն», «Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ», «Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել ով է» ըստ հայցվոր կողմի Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի հասցեին կատարել է վիրավորական արտահայտություններ` նրան համարելով քծնող, շողոքորթող, որոնք արատավորվում են հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը,

– «ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել»:

Դատարանը, մասնավորապես, անդրադարձել է «կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների» արտահայտությանը, նշելով, որ այն գնահատում է Ասուլիսի ողջ բովանդակության համատեքստում և արձանագրում, որ պատասխանողն Ասուլիսի ժամանակ արտահայտել է ոչ թե «Կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչ», այլ՝ «կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների», այսինքն՝ պատասխանողն արտահայտությունը կատարել է կոնկրետ ռեժիմի ներկայացուցիչներին և իր գնահատականն է տվել նախկին քաղաքական ռեժիմին Կապան քաղաքում հրավիրված հանրությանը ներկայացած 100 փաստ նոր Հայաստանի մասին Ասուլիսում, ուստիև նշվածը կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով չի կարող համարվել վիրավորանք, քանի որ այն կատարվել է քննադատության սահմաններում՝ որպես քաղաքական խոսք և հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ պատասխաններ, ուստիև նշված քննադատությունն ունի առավել լայն պաշտպանություն, հետևաբար վերը նշված պատճառաբանությունների և վերը նշված իրավակարգավորումների հիմքով, Դատարանը գտել է, որ հայցը՝ նշված մասով անհիմն է և ենթակա մերժման:

Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ արտահայտությունը անձին վիրավորող գնահատվելու համար այն պետք է առաջին հերթին լինի հասցեական, այսինքն, արտահայտված լինի այնպես, որ դրա օբյեկտիվ ընկալումը թույլ չտա տարաբնույթ մեկնաբանության հնարավորություն, այն պետք է թիրախավորի կոնկրետ անձի՝ նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Երկրորդ հերթին, էական է այն հանգամանքը, թե հասարակության միջին վիճակագրական անդամը կընկալի արդյոք այդ արտահայտությունը որպես կոնկրետ անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորմանն ուղղված արտահայտություն, թե որպես գնահատողական դատողություն, սեփական կարծիք՝ որոշակի երևույթների, իրադարձությունների կամ անձանց վարքագծի վերաբերյալ, այլ կերպ ասած՝ քննադատություն:

Սույն դեպքում Նիկոլ Փաշինյանը կատարելով «կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչներ» արտահայտությունը, որևէ կերպ այն չի մասնավորեցրել որպես հայցվորին ուղղված ուղղակի խոսք, ըստ էության, նշված դեպքում կարծիք արտահայտողի նպատակի օբյեկտիվ ընկալման առումով հիմնավորված չէ այն հանգամանքը, թե հասարակության միջին վիճակագրական անդամն ընկալել է այդ կարծիքը որպես կոնկրետ անձի հասցեագրված և այդ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ ունեցող, թե՝ ոչ: Ավելին, արտահայտության ամբողջ բովանդակությունից հետևում է, որ այն իր բնույթով հանդիսանում է նախկին քաղաքական ռեժիմին ուղղված քննադատություն, որպիսին, ի դեպ, այդ ժամանակաշրջանում բացառիկ երևույթ չի եղել և նման արտահայտություններով նախկին իշխանությունների ներկայացուցիչները բնութագրվել են բազմաթիվ այլ անձանց կողմից, ինչը հանրային ընկալման տեսանկյունից առավել է նվազեցնում արտահայտության անձնավորված լինելու հնարավորությունը: Հետևաբար, Դատարանն այս մասով թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող նյութական նորմի սխալ մեկնաբանություն։

Դատարանն անդրադառնալով «ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն», «ակնհայտ շողոքորթ պահվածք», «Աննային քծնել», «շողոքորթության չափն անցնել» հայտարարություններին և դրանցով պայմանավորված անձի «շողոքորթ պահվածք» և «քծնող վարքագիծ» արտահայտություններին նշել է, որ դրանք Նիկոլ Փաշինյանի կողմից արված որոշակի գնահատողական ուղղվածություն ունեցող և որոշակի վարքագծի հատկություններ արձանագրող բառակապակցություններ են և ուղղված չեն Հրայր Թովմասյանի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը նսեմացնելուն կամ այլ կերպ նվաստացնելուն։

Դատարանը՝ գնահատելով մի կողմից հայցվոր կողմի մեջբերած արտահայտությունը՝ քծնող, շողոքորթող, որը չի համապատասխանում կոնկրետ պատասխանողի Գրառմամբ կատարած հայտարարությանը, և մյուս կողմից պատասխանող կողմի դիրքորոշումը, արձանագրել է, որ Գրառման նշված հատվածում պատասխանողը դիտավորություն չի ունեցել վիրավորելու Հրայր Թովմասյանի անձը, այլ դա գնահատողական դատողություններ են անձի պահվածքի և վարքագծի կապակցությամբ և որևէ նպատակ չի հետապնդել դիտավորությամբ թիրախավորել Հրայր Թովմասյանի անձը և ուղղված չի եղել վերջինիս պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը նսեմացնելուն և նվաստացնելուն։

Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանն արձանագրել է, որ թեև ըստ հայցվոր կողմի ներկայացրած ձևաչափով քծնող, շողոքորթող բառերն իրենց մեջ կարող են պարունակել վիրավորանքի տարրեր, սակայն պատասխանողի Գրառմամբ կատարված «ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն», «շողոքորթ պահվածք», «քծնել, (…) շողոքորթության չափն անցնում է» արտահայտությունները Գրառման ողջ բովանդակության համատեքստում կոնկրետ իրավիճակում և իրենց բովանդակությամբ օրենքի ուժով չեն կարող համարվել վիրավորանք, քանի որ պատասխանողն ի սկզբանե չի հետապնդել կոնկրետ հայցվորի պատիվը, արժանապատվությունն արատավորելու նպատակ, ավելին, նշված արտահայտությունները կատարվել են գնահատողական դատողությունների տիրույթում անձի պահվածքի և վարքագծի կապակցությամբ, ուստիև պատասխանողի կողմից հայցվորի գործողությունների վերաբերյալ գնահատողական դատողությունները չեն կարող որակվել որպես վիրավորանք, ուստիև Դատարանը վերը նշված պատճառաբանությունների և վերը նշված իրավակարգավորումների հիմքով, գտել է, որ հայցը՝ նշված մասով անհիմն է և ենթակա մերժման:

Վերաքննիչ դատարանն այս կապակցությամբ հարկ է համարում արձանագրել, որ Դատարանը նշված արտահայտությունների գնահատման հիմքում դնելով պատասխանողի սուբյեկտիվ վերաբերմունքը համապատասխան գործողությունների նկատմամբ, և կոնկրետ հայցվորին վիրավորելու կամ զրպարտելու դիտավորության բացակայությունը, դուրս չի եկել օրենքի տրամաբանությունից, քանի որ արտահայտությունը որպես վիրավորանք կամ զրպարտություն գնահատելու համար էական է բացահայտել այն արտաբերողի իրական մտադրությունը: Վերաքննիչ դատարանը սույն որոշմամբ արդեն իսկ անդրադարձել է գնահատող դատողությունների իրավական բովանդակության բացահայտմանը, որպիսի վերլուծությունների լույսի ներքո անհրաժեշտ է համարում նշել, որ կարծիքի ազատ արտահայտման իրավունքի պաշտպանության երաշխիքները տարածվում են ոչ միայն այն տեղեկությունների և գաղափարների վրա, որոնք կարող են ընկալվել դրական կամ դիտարկվել որպես անվնաս կամ անտարբեր, այլ նաև այնպիսի տեղեկությունների և գաղափարների վրա, որոնք նույնիսկ իրենց մեջ բովանդակում են որոշակի վիրավորական երանգներ: Սույն արտահայտությունները, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ հանդիսանում են որոշակի երևույթների սուբյեկտիվ ընկալման վերարտադրություն և տպավորությունների մասին վերլուծություն, ինչը կրում է անհատական բնույթ՝ յուրաքանչյուր անձի՝ երևույթների գնահատումը պայմանավորող անձնային հատկանիշների համակարգի հաշվառմամբ: Այսինքն, այդպիսիք հանդիսանում են գնահատողական դատողություններ, որոնց վիրավորական կամ զրպարտչական բնույթը միանշանակ չէ և բնույթի բացահայտումը յուրաքանչյուր ունկնդրի գնահատման տիրույթում է: Այսինքն, պատասխանողի կողմից արված «ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն», «շողոքորթ պահվածք», «քծնել, (…) շողոքորթության չափն անցնում է» արտահայտությունները որոշակի երևույթների մասին գնահատողական դատողությունների տիրույթում երևույթների վերաբերյալ ձևավորված սուբյեկտիվ վերաբերմունքի դրսևորումներ են, որոնք հայցվորը դրանք ընկալել է, որպես իր պատիվը, արժանապատվոթյունն ու գործարար համբավն արատավորող արտահայտություններ: Փաստերի նման դասավորվածությունից Վերաքննիչ դատարանը որևէ օբյեկտիվ կապ՝ պատասխանողի կողմից կատարած արտահայտությունների և հայցվորի պատիվը, արժանապատվոթյունն ու գործարար համբավն արատավորող հանգամանքների միջև արձանագրել չի կարող, առավելևս այն դեպքում, երբ հասարակությունը ինքը պետք է գնահատական տա, արդյոք հայցվորի կողմից որոշակի գործողություններ կատարելը հանդիսանում են «քծնանք», «շողոքորթություն» և այլն, թե՝ ոչ:

Ինչ վերաբերում է արտահայտության կատարման ոճին, ապա Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ ոճը հաղորդակցման մաս է՝ որպես յուրաքանչյուր անձին բնորոշ արտահայտման ձև և որպես այդպիսին պաշտպանվում է արտահայտության բովանդակության հետ միասին։ Հետևաբար այս մասով ևս Դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։

Դատարանն անդրադառնալով «ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել» արտահայտության զրպարտչական լինելուն, արձանագրել է, որ այն օգտագործվել է հետևյալ համատեքստում՝ «․․․․Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը: Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետև հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռք բերել», ապա Դատարանն արձանագրել է, որ արտահայտությունը Գրառման ողջ բովանդակության համատեքստում կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով չի կարող համարվել զրպարտություն, հատկապես այն պարագայում, երբ պատասխանող կողմն ընդունում է, որ «օկուպացիա» բառը արտահայտված ձևի և բովանդակության մեջ օգտագործվել է գնահատողական ձևով, և պատասխանողի արտահայտությունը վերաբերել է առհասարակ երևույթին, այլ ոչ՝ թե անձի, պատասխանողը որևէ դիտավորություն չի ունեցել զրպարտելու հայցվորի անձը, այլ դա ուղղված է ընդհանուր երևույթին, հետևաբար այստեղ զրպարտություն առկա չէ, ուստիև Դատարանն արձանագրել է, որ Գրառման նշված հատվածում պատասխանողը դիտավորություն չի ունեցել զրպարտելու Հրայր Թովմասյանի անձը, այլ դա գնահատողական դատողություն է, և որևէ նպատակ չի հետապնդել դիտավորությամբ թիրախավորել Հրայր Թովմասյանի անձը և ուղղված չի եղել վերջինիս պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելուն, ուստիև ելնելով տվյալ իրավիճակում և իր բովանդակությունից զրպարտչական չէ։

Ավելին, Դատարանը՝ ելնելով ինչպես գործի փաստերից, այնպես էլ հայցվորի և պատասխանողի դատավարական փաստաթղթերից, արձանագրել է, որ հայցվորի այն պատճառաբանությունը, որ պատասխանողը նպատակ է հետապնդել զրպարտել և մեղադրել հայցվորին ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով ամրագրված իշխանությունը յուրացնելու արարքի մեջ և օկուպացիա բառն իր մեջ հենց բացասական ելևեջներ է պարունակում, ապա Դատարանը փաստել է, որ այն անհիմն է, քանի որ պատասխանողի կողմից հնչեցված արտահայտությունը կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ եղել են գնահատող դատողություններ, հատկապես այն պարագայում, երբ նշված նորմը չի վերաբերում օկուպացիային, այլ այն վերաբերում է իշխանությունը յուրացնելուն, իսկ պատասխանողի կողմից հնչեցվել է «օկուպացրած» բառը, հետևաբար, եթե անգամ հնչեցված արտահայտությունը ոչ կոռեկտ է, այնուամենայնիվ ինքնաբերաբար չի կարող հանգեցնել պատասխանատվության, քանի որ գործի փաստերի և պատասխանողի դատավարական փաստաթղթերով արտահայտած դիրքորոշմամբ Դատարանը հաստատված է համարել, որ պատասխանողը որևէ ձևով նպատակ չի ունեցել զրպարտել հայցվորին, ուստիև պատասխանողի կարծիքի արտահայտման նպատակը հայցվորին զրպարտելը չի եղել, հետևաբար նշված մասը չի կարող համարվել զրպարտություն՝ վերը նշված պատճառաբանությունների և վերը նշված իրավակարգավորումների հիմքով, հետևաբար Դատարանը գտել է, որ հայցը՝ նշված մասով անհիմն է և ենթակա մերժման:

Անդրադառնալով հայցն այդ մասով մերժելու մասին Դատարանի պատճառաբանությունների իրավաչափության հարցին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ «ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով ուզում է լեգիտիմություն ձեռք բերել» արտահայտությունը երևույթի նկատմամբ գնահատողական դատողություն է, որի նպատակը կոնկրետ անձին թիրախավորելուն ուղղված լինելը հնարավոր չէ բացահայտել արտահայտության որևէ հատվածի բովանդակությունից: Արտահայտությունը վերաբերում է մի երևույթի, որի նկատմամբ առկա է եղել հանրային տեղեկացվածության պահանջ, ինչի հաշվառմամբ դրա վերաբերյալ կառավարության ղեկավարի կողմից արված գնահատողական արտահայտությունները լիովին ներառվում են գնահատողական դատողությունների շրջանակում և դրանց նկատմամբ տարածվում են կարծիքի ազատ արտահայտման իրավունքի պաշտպանության սույն որոշմամբ արձանագրված չափորոշիչները: Ավելին, պատասխանող կողմը հայցադիմումի պատասխանով և դատարանում արտահայտած դիրքորոշմամբ մասնավորեցրել է, որ «օկուպացիա» բառը օգտագործվել է որպես երևույթի վերաբերյալ կարծիք և նշվածի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևէ կոնկրետ անձի պատիվը և արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորվել են:

Ամփոփելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքն անհիմն է և ենթակա մերժման և Դատարանի հայցի մերժման մասով թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։

4․2․ Վերաքննիչ դատարանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքին, արձանագրում է, որ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի վերաբերյալ սույն որոշման 4.1 կետում արդեն իսկ կատարվել է համապատասխան իրավական վերլուծություն, ուստի մեկ անգամ ևս չի անդրադառնում դրանց մեկնաբանմանը: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը նշված նորմերի խախտմամբ դատական ակտի կայացումը պայմանավորել է Դատարանի կողմից՝ ապացույցի ոչ պատշաճ գնահատմամբ, հետևաբար Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Բողոքաբերի կողմից նշված ապացույցին և Դատարանի կողմից դրա գնահատման իրավաչափությանը:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին և ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերևույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որևէ դատավարական ժամկետ, և այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցի տեսակներն են` 1)վկայի ցուցմունքը, 2)գրավոր ապացույցները, 3)իրեղեն ապացույցները, 4)լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները, 5) փորձագետի եզրակացությունը, 6)մասնագետի բացատրությունը։

Վկայակոչված իրավական կարգավորումներից հետևում է, որ օրենսդիրը սահմանելով ապացույցների հասկացությունը, ապացույցների տեսակները, միաժամանակ սահմանել է ապացույցների գնահատման վերաբերյալ հստակ իրավական կարգավորումներ, մասնավորապես նախատեսելով, որ յուրաքանչյուր դեպքում ապացույցները ենթակա են գնահատման՝ թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության տեսանկյունից և փաստի ապացուցման համար բոլոր ապացույցների բավարարություն տեսանկյունից:

Ըստ էության, ապացույցի վերաբերելիությունը նշանակում է, որ դատարանը քաղաքացիական գործում առկա ապացույցների կազմից ընտրում է այն ապացույցները, որոնք քաղաքացիական գործում առկա որոշակի փաստերի վերաբերյալ պարունակում են տեղեկատվություն և հաստատում կամ հերքում են գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Ապացույցների գնահատումը իրենից ենթադրում է, ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Սույն գործով, Դատարանն անդրադառնալով «սկզբից՝ ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով, իր ծառայություններն է առաջարկել Պատասխանողին» տեղեկատվությանը, հարկ է համարել արձանագրել, որ «նշված տեղեկությունը եղել է որոշակի փաստացի տվյալներ, և դրանք պարունակում են կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության վերաբերյալ, ընդ որում, նշված փաստացի տվյալները վերացական չեն այլ Պատասխանողի կողմից այն կատարվել և ուղղված է եղել ուղղակի և կոնկրետ հայցվորին» և ապացուցված համարել, որ «Ասուլիսում «սկզբից՝ ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով, իր ծառայություններն է առաջարկել Պատասխանողին» մասը փաստացի տվյալներն իրականությանը չեն համապատասխանում կամ ելնելով տվյալ իրավիճակում և իր բովանդակությունից պայմանավորված չէ գերակա հանրային շահով, քանի որ ըստ էության նշվածը չի պարունակել հրատապություն հանրությանն իրազեկելու կապակցությամբ, հատկապես այն դեպքում, երբ Ասուլիսում նշվում է, որ իրադարձությունը սկսվել է 2018 թվականի մայիսից, իսկ Ասուլիսը եղել է 2020 թվականի հունվարի 25-ին, այսինքն՝ նշված պարագայում բացակայել է նշված արտահայտությունների հրատապ լինելու և հանրությանն իրազեկելու անհրաժեշտությունը, ավելին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի ուժով պատասխանողը, կրելով ապացուցման պարտականություն՝ չի հիմնավորել ելնելով տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ նշված մասը զրպարտչական չլինելու վերաբերյալ փաստը»:

Դատարանը հարկ է համարել նշել, որ պատասխանողը չի ապացուցել, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով, ավելին պատասխանողը՝ կրելով ապացուցման պարտականություն իր կողմից արտահայտած նշված փաստացի տվյալները բառացի կամ բարեխիղճ վերարտադրություն լինելու, և դա տարածելիս տեղեկատվության աղբյուրին (հեղինակին) հղում կատարելու վերաբերյալ, չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց Ասուլիսի ժամանակ տեղեկատվությունը տարածելիս տեղեկատվության բովանդակությունը բառացի կամ բարեխիղճ վերատադրությունը լինելու և աղբյուրին հղում կատարելու մասին»։

«Ինչ վերաբերում է պատասխանող կողմի կողմից տեղեկատվությունը հրապարակելուց հետո, ինչպես նաև արդեն իսկ դատարանում գործի քննության ընթացքում աղբյուրի բացահայտման կապակցությամբ պատճառաբանությանը, ապա Դատարանն արձանագրում է, որ այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ բովանդակային առումով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պետք է կատարվի տեղեկատվությունը տարածելու հետ միաժամանակ: Տեղեկատվությունը տարածելիս և ոչ թե դրանից հետո աղբյուրի բացահայտումը նպատակ է հետապնդում այդ տեղեկատվության հասցեատերերի մոտ ապահովել տեղեկացվածություն այն մասին, որ զրպարտությունը կամ վիրավորանքը դուրս է գալիս կոնկրետ սուբյեկտից, այլ ոչ թե անմիջական հրապարակողից կամ անորոշ թվով սուբյեկտներից: Աղբյուրի բացահայտումը, կախված աղբյուրի տեսակից, կարող է ազդել հասարակական կարծիքի ձևավորման վրա: Մինչդեռ տեղեկատվության աղբյուրը հրապարակելուց հետո բացահայտելը լիարժեք չի ապահովում զրպարտող կամ վիրավորող սուբյեկտի վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը:… »:

Վերոգրյալի կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ, ըստ էության, հայցապահանջի բավարարման հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ հայցվորը բավարար փաստական հիմք չի ունեցել արտահայտության կատարման համար, արտահայտության կատարումը պայմանավորված չի եղել գերակա հանրային շահով և հրատապությամբ, այն արատավորում է հայցվորի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավը, իսկ տեղեկատվության աղբյուրը չի բացահայտվել դրա հրապարակման հետ միասին։

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի եզրահանգումների իրավաչափությունը գնահատելու համար անհրաժեշտ է հաջորդաբար պատասխանել հետևյալ հարցերին՝

-արդյոք Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված «սկզբից՝ ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով, իր ծառայություններն է առաջարկել Պատասխանողին» արտահայտությունը հանդիսանում է պատասխանողի կողմից տեղեկատվության տարածում, թե կարծիքի արտահայտում,

-արդյոք Նիկոլ Փաշինյանը ունեցել է բավարար փաստական հիմք նշված արտահայտությունը կատարելու համար։

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն դեպքում տեղեկատվության տարածման իրավունքից ածանցվում է այլոց հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքը, որպիսի հանգամանքով պայմանավորված օրենսդիրը սահմանել է ավելի նեղ շրջանակ տեղեկատվություն տարածող սուբյեկտների համար: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տեղեկատվություն տարածող սուբյեկտներ կարող են հանդիսանալ այն անձինք կամ կազմակերպությունները, որոնց գործունեության բնույթն ուղղված է հասարակությանը տեղեկատվություն ներկայացնելուն, հետևաբար վերջիններս որևէ անձի մասին բացասական տեղեկատվություն տարածելիս պետք է հղում անեն համապատասխան աղբյուրին:

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշմամբ անդրադառնալով տեղեկատվության աղբյուրին նշել է, որ. « Նույն կանոնը գործում է նաև այն դեպքում, երբ տարածողը թեև վերարտադրում է տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ շարադրանքը, այդուհանդերձ հղում է կատարում մի աղբյուրի, որը չի համարվում «տեղեկատվության աղբյուր» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով, այն է` չի հանդիսանում հեղինակ կամ լրատվական գործակալություն:»

Տվյալ պարագայում, հարկ է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե տարածել է տեղեկատվություն Հրայր Թովմասյանի անձի մասին, այլ որոշակի փաստական հանգամանքների հաշվառմամբ և կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրացմամբ իր գնահատականն է հնչեցրել հայցվորի որոշակի գործողությունների վերաբերյալ, ուստի հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջինս իրացրել է իր կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկատվության տարածման իրավունքը, հետևաբար, չի կրել տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտականությունը, որպիսի ոչ իրավաչափ եզրահանգման է եկել Դատարանը:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սույն որոշման 4․1 կետում արդեն իսկ անդրադարձ և համապատասխան իրավական վերլուծություն է կատարվել կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրացման և դրա պաշտպանության կառուցակարգերի վերաբերյալ,

Սույն դեպքում, հիմք ընդունելով վերը վկայակոչված իրավական դիրքորոշումները և մեկնաբանությունները, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանը նշված արտահայտությունը կատարել է հիմք ընդունելով հայցվորի՝ արտահայտության կատարմանը նախորդող վարքագծի դրսևորումները, այսինքն, Նիկոլ Փաշինյանը նշված արտահայտությունը կատարել է որպես որոշակի երևույթի ընկալման առնչությամբ սեփական գնահատական։ Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ նշվածը Նիկոլ Փաշինյանին հասանելի տեղակատվության հիման վրա վերջինիս կատարած եզրահանգումն է հանդիսանում, հետևաբար, այն, որպես գնահատող դատողություն հանդիսանալու պարագայում, էական է դառնում վերջինիս կողմից արտահայտության կատարման համապատասխան փաստական հիմքի առկայության պարզումը, որպիսին, սույն պարագայում, այն ապացույցն է, որը եղել է քաղաքացիական գործի նյութերում:

Սույն գործով, Դատարանը 27.01.2020 թվականին Կարլեն Ասլանյանի հետ «Ազատություն» հաղորդաշարի շրջանակներում Ալեն Սիմոնյանի տրված հարցազրույցի տեսանյութը գնահատել է հիմք ընդունելով դրա ժամանակագրական ծագումը, մինչդեռ նշված ապացույցի գնահատումը պետք է իրականացվեր դրա բովանդակության հաշվառմամբ:

Տեսանյութի ուսումնասիրությունից հետևում է, որ դրանում Ալեն Սիմոնյանը հայտնում է մեկ տարի առաջ տեղի ունեցածի մասին, այլ ոչ թե նոր ի հայտ եկած հանգամանքների, որոնց վկայակոչումը, բնականաբար, չպետք է գնահատվեր ժամանակագրական տիրույթում: Տեսանյութում խոսքը գնում է այնպիսի երևույթների մասին, որոնց պատասխանողն ի պաշտոնե իրավաչափորեն կարող էր իրազեկ լինել և արժանացնել համապատասխան գնահատականի:

Ըստ էության, սույն գործով Դատարանում քննության է առնվել ապացույցի ի հայտ գալու ժամանակագրական գործոնը, մինչդեռ պատասխանողը նշված ապացույցով ապացուցել է տեղեկատվության փաստն իրեն հայտնի լինելու իրավաչափ հնարավորությունը:

Նշված ապացույցի բովանդակությունը կազմող տեղեկատվության ոչ պատշաճ լինելու փաստը կամ դրա անարժանահավատ լինելու հանգամանքը հայցվոր կողմը կարող էր վիճարկել դատավարական անհրաժեշտ գործիքակազմերի կիրառմամբ, որոնց վերաբերյալ նշումներ է կատարել բողոքի պատասխանում, սակայն դրանք քննության առարկա չի դարձրել Դատարանում՝ գործի քննության ժամանակ և բավարարվել է դրա հանրայնացման ժամանակագրական գործոնի վկայակոչմամբ, այն պարագայում, որ պատասխանողը գնահատողական դատողություն է արել ոչ թե ապացույցի ի հայտ գալու օրը ծագած փաստերի վերաբերյալ, այլ այնպիսի փաստերի, որոնք իրեն հայտնի են եղել շատ ավելի վաղ, քան հանրայնացվել է ապացույցը, որում ինքնին տեղեկատվություն է պարունակվում համապատասխան փաստերի մասին:

Վերոգրյալից ելնելով, Վերաքննիչ դատարանն ընդգծում է, պատասխանողը հայտարարության կատարման համար ունեցել է համապատասխան փաստական հիմք, որը ապացուցվում է վերը նշված տեսանյութի շրջանակներում:

Տվյալ պարագայում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով բացակայում է գործի նոր քննության անհրաժեշտությունը, իսկ քաղաքացիական գործում առկա ապացույցները բավարար են նոր դատական ակտ կայացնելու համար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը հիմնավորված է և ենթակա է բավարարման:

Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ … դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ Հրայր Թովմասյանի անունից բողոքի ներկայացման համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարված է, վերաքննիչ բողոքը մերժվում է, Վերաքննիչ դատարանը այս մասով պետական տուրքի հարցը համարում է լուծված:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքի դատական ծախսերի բաշխմանը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 19.04.2021թ.-ին ընդունված և 09.05.2021թ.-ին ուժի մեջ մտած օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումների (դիմումների) քննության արդյունքով կայացված դատական ակտերի, այդ թվում` հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը (դիմումը) վերադարձնելու մասին որոշումների բողոքարկման դեպքում կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, ներառյալ` դատարաններում պետական տուրքի գծով սահմանված արտոնությունները։

Հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով։

Վերոնշյալ օրենքի 38-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Նկատի ունենալով, որ դատական ակտը բողոքարկվել է մասնակի՝ միայն հայցապահանջի բավարարման մասով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի ներկայացման համար պետք է հաշվարկվի պետական տուրքի գումար՝ հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով սահմանված չափով։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ավել վճարված պետական տուրքի չափը ենթակա է հաշվարկման հետևյալ կերպ․ բողոքաբերի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարից՝ 30․000 ՀՀ դրամից, հանած 10․000 ՀՀ դրամ՝ որպես «սկզբից՝ ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով, իր ծառայություններն է առաջարկել Պատասխանողին» արտահայտությանը զրպարտություն որակելու մասով դատական ակտը բողոքարկելու համար պետական տուրքի գումար, որի վերջնարդյունքում պետական տուրքի ավել վճարված մասը կազմում է 20․000 ՀՀ դրամ, որը ենթակա է հետ վերադարձման բողոքաբերին՝ վերոգրյալ իրավանորմի ուժով:

Հաշվի առնելով, որ սույն քաղաքացիական գործով այլ դատական ծախսեր առկա չեն, Վերաքննիչ դատարանը դատական ծախսերի հարցը համարում է լուծված:

Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ բողոքի համար պետական տուրքը նախապես վճարվել է, իսկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Հրայր Թովմասյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի ենթակա է բռնագանձման ՝ 10000 ՀՀ դրամ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ և 387-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Նիկոլ Վովայի Փաշինյանի ներայացուցչի անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարել.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2022թ.-ի թիվ ԵԴ/6612/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Հրայր Վարդանի Թովմասյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ «Վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու» պահանջների մասին վճիռը մասնակի՝ հայցապահանջը բավարարելու մասով, բեկանել և փոփոխել՝ հայցն ամբողջությամբ մերժել:

2. Հրայր Վարդանի Թովմասյանի անունից ներկայացուցչի անունից բերված վերաքննիչ բողոքը՝ մերժել:

3. Հրայր Վարդանի Թովմասյանից հօգուտ Նիկոլ Վովայի Փաշինյանի բռնագանձել 10000 ՀՀ դրամ, որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

4. Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար 11.03.2022 թվականի թիվ 000109 անդորրագրով պետական տուրքի սահմանված չափից ավել վճարված 20․000 ՀՀ դրամը վերադարձնել Նիկոլ Վովայի Փաշինյանին։

5. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

6․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով։

 

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ա․ՄԽԻԹԱՐՅԱՆ ԴԱՏԱՎՈՐ

Ա.ԿՈՒՐԵԽՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ

Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031