Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ, ՀՅԴ եւ ՀՌԱԿ վերին մարմիններու ներկայացուցիչները շնորհաւորեցին Վեհափառ Հայրապետին 27-ամեայ գահակալութիւնը՝

Հուլիս 05,2022 10:55

Կիրակի, 3 Յուլիս 2022-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ մեծ շուքով նշուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ազգընտիր Հայրապետին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին գահակալութեան 27 ամեակը։

Կաթողիկոսարանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցած Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքին, Հայրապետական Մաղթանքի ճամբով, միաբան հայրեր եւ ժողովուրդ միասնաբար աղօթք բարձրացուցին առ Աստուած, որ անսասան եւ իր հովանիին տակ պահէ հայ եկեղեցին, ի մասնաւորի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը եւ երկար ու առողջ կեանք ու գահակալութիւն պարգեւէ Վեհափառ Հայրապետին՝ միշտ ծաղկեալ պահելով իր Հայրապետական ասան։

Հաւատացեալներու եւ միաբան հայրերու կողքին արարողութեան ներկայ էին Սփիւռքի զանազան գաղութներէ ժամանած հայորդիներ, երեք կուսակցութեանց վերին մարմիններու ներկայացուցիչներ, Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամներ, ազգային ու պետական երեսփոխաններ եւ մարմիններու ու միութիւններու ներկայացուցիչներ։

Այս առիթով, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան վերին մարմիններու ներկայացուցիչները, յանուն իրենց կուսակցութեան, շնորհաւորեցին Վեհափառ Հայրապետին 27-ամեայ գահակալութիւնը՝ մաղթելով Նորին Ս. Օծութեան երկար ու ծաղկեալ գահակալութիւն, որպէսզի անոր առաջնորդութեամբ հզօրանայ Հայաստանը, ամրապնդուի Արցախը ու կազմակերպ մնայ Սփիւռքը։

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031