Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե Եփրիկյան. «Հայաստանում մեռնում է փաստաբանական, ԶԼՄ-ների, ազատ խոսքի անկախությունը»

Հուլիս 04,2022 22:44

Փաստաբան Վահե Եփրիկյանը «Հայելի» ակումբում հայտարարեց. «Թմբուկային եւ դհոլային դատախազադատավորական համակարգը, եթե բացառիկ պրոֆեսիոնալներին չհաշվենք, կարելի է վստահությամբ պնդել, որ Հայաստանի Հանրապետության ողջ իրավական համակարգը, սկսած դատախազությունից եւ քննչականից, մինչեւ դատական համակարգ, ըստ էության, Նիկել Փաշինյանի տրամադրության տակ է: Հայաստանում երբեւէ որեւէ իշխանության օրոք արդարադատությունը չի եղել այնքան քաղաքականացված, որքան այժմ է:

Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումների շարունակությանը, կարող եմ նշել, որ այսօր Հայաստանում մեռնում է անկախությունը: Ոչ թե Հայաստանի անկախությունը քաղաքական իմաստով, այլ, դիցուք, փաստաբանական անկախությունն է մեռնում, մեռնում է ԶԼՄ-ների, ազատ խոսքի անկախությունը»: Եվ որպես տիպիկ օրինակ բերեց իր նկատմամբ նախապատրաստվող նյութերը փաստաբանական հարցում կատարելու համար, ինչպես նաեւ «Հայելի» մամուլի ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանին ԱԱԾ հրավիրելը, իր իսկ խոսքով ասած. «իրենք էլ չգիտեն՝ ինչ շրջանակներում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031