Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում հաճախացել են սնկային թունավորման դեպքերը

Հուլիս 04,2022 22:02

Երեկ՝ հուլիսի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում, սնկային թունավորմամբ Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել Վանաձոր քաղաքում ապրող 1 ընտանիքի 5 անդամներ, նրանցից 3-ը եղել են երեխաներ: Վանաձորի բժշկական կենտրոնի հերթապահ ռեանիմատոլոգ Գոռ Խառատյանի խոսքով՝ հիվանդանոց ընդունման պահին հիվանդների վիճակները գնահատվել է ծանր. «Ընդունման պահին ավելի վատ էր ընտանիքի տատիկի եւ 2 թոռնիկների վիճակը: Ախտորոշվել է սնկային թունավորում եւ հենց վերակենդանացման բաժանմունքում համապատասխան բուժօգնություն են ստացել: Այս պահին գտնվում են բավարար կայուն վիճակում: Մի քանի հետազոտություններից հետո, երեւի վաղն արդեն դուրս կգրվեն»:

Բժշկի խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում սնկային թունավորումից հիվանդանոց է տեղափոխվել արդեն 8 հոգի. «Կան սնկեր, որոնք նման են ուտելի սնկերին: Սակայն, սնկի մի փոքր քանակի մեջ տոկսինի քանակությունն արդեն բավարար է, որպեսզի մարդու մոտ առաջացնի ինտոկսիկացիան: Միայն կասեմ, որ եթե ուտելի սնկերը չեն տարբերում ոչ ուտելիներից, չօգտագործեն, իսկ օգտագործելու դեպքում ուշադիր լինեն: Սնկից թունավորոման դեպքում հնարավոր է նաեւ մահացություն: Կհորդորեմ հնարավորինս չօգտագործել, իսկ օգտագործելու դեպքում՝ գոնե ճանաչելով օգտագործեն»:

Մասնագետները եւս մեկ անգամ հորդորում են չօգտագործել անհայտ ծագման սնկեր, իսկ եթե վատանում է ինքնազգացողությունն անմիջապես զանգահարել շտապօգնություն կամ դիմել հիվանդանոց:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վանաձորի բժշկական կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031