Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե Եփրիկյան. «Ով լինի Գագիկ Ջհանգիրյանի տեղը, լինելու է Նիկոլ Փաշինյանի բանտիկով անձնական մուրճը»

Հուլիս 04,2022 21:21

«Ես չեմ կարծում, թե Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով: Հակառակը, վստահ եմ, որ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը կապված է բացառապես երկրում տիրող ներքաղաքական իրադարձությունների հետ: Հատկապես հենց ձայնագրության հրապարակումը ի ցույց դրեց, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե իրավական պետություն է, քաղաքական իշխանությունը ոչ թե զբաղված է երկրում օրենքի, իրավունքի գերակայության պահպանումով, այլ քաղաքական իշխանության իրավական մահակի ուղղահայացի կառուցմամբ:

Ով լինի Գագիկ Ջհանգիրյանի տեղը, լինելու է Նիկոլ Փաշինյանի բանտիկով անձնական մուրճը»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը եւ շարունակեց. «Նշել եմ ուզում այն հանգամանքը, որ Ջհանգիրյանը ինքն է խոստովանում, թեեւ ավելի ուշ փորձեց տխրահռչակ հարցազրույցում որոշակի արդարացումներ գտնել, որ քրեական գործերի հարուցման եւ կարճման իմաստով, այդ գործընթացներով, այնուամենայնիվ, զբաղվել է, որ Հայաստանում քրեական գործերը հարուցվում եւ կարճվում են ոչ թե հանցակազմի առկայության հանցադեպի առկայությամբ, այլ քաղաքական իշխանության ցանկությամբ եւ որ Հայաստանի Հանրապետությունը արդեն չորրորդ տարին է գտնվում է տոտալ քաղաքական հետապնդումների հարթությունում եւ չորրորդ տարին է չկա արդարադատություն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031