Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանում ընդունվել և ներկայացվել են Հայաստանի բոլոր պետական ծառայողների վարքագծի կանոնները

Հուլիս 04,2022 22:22

ԵՄ/ԵԽ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ (ԳԼԿ) ԾՐԱԳՐԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

«Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների ներկայացման բարձրաստիճան համաժողով»

 

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Երևանում ընդունվել և ներկայացվել են Հայաստանի բոլոր պետական ծառայողների վարքագծի կանոնները։

Հուլիսի 4, 2022թ․:  Այսօր, Երևանում կայացած բարձրաստիճան համաժողովին ներկայացվեց Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակված և ընդունված՝ հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները։ Տիպային կանոնների հիման վրա Հայաստանի բոլոր պետական հաստատությունների համար կմշակվեն և կընդունվեն վարքագծի հատուկ կանոններ: Համաժողովը ազդարարեց այս գործընթացի մեկնարկը։

«Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների ներկայացման բարձրաստիճան համաժողովը» կազմակերպվեց Եվրոպայի խորհրդի և ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ)  հետ համատեղ՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի (ԳԼԿ) երկրորդ փուլի՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

Վարքագծի տիպային կանոնների մշակումը, խթանումը և իրականացման ուղղորդումը նախատեսված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում՝ որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթ: Ավելին, պետական պաշտոնյաների համար վարքագծի կանոնների ընդունումը Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) կողմից առաջարկվող գործողություններից մեկն է՝ որպես պետական պաշտոնյաների բարեվարքության բարձրացման միջոց:

Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները ԿԿՀ-ի և ԳԼԿ ծրագրի համագործակցության շոշափելի ձեռքբերումներից են, ինչպես նաև մի երկարատև գործընթացի արդյունք, որը սկսվել է 2021թ․-ին և ներառում է 2022թ․-ի փետրվարին տեղի ունեցած կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության և վարքագծի կանոնների վերաբերյալ համաժողովը, ինչպես նաև ազգային մակարդակով խորհրդատվությունների գործընթացի միջոցով շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցության այլ ձևերը, որոնց արդյունքները հաշվի են առնվել տիպային կանոնների վերջնական տարբերակում:

Սույն միջոցառման նպատակն էր ներկայացնել կառավարության մակարդակով պաշտոնապես հաստատված տիպային կանոնները, ընդգծել դրանց էական դերը Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացման գործում և  խթանել հաջորդիվ  քայլերը, այն է՝ բոլոր գերատեսչությունների կողմից վարքագծի տիպային կանոնների ներդրումը և հանրային ծառայության բոլոր մակարդակներում կանոնների արդյունավետ կիրառման և  բարեվարքության համակարգային խթանման ուղղորդումը և դասընթացների անցկացումը: ԳԼԿ ծրագիրը կշարունակի աջակցել Հայաստանի իշխանություններին այս գործընթացում:

ՀՀ արդարադատության նախարարը, Հայաստանում Եվրոպական միության դեսպանը, ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղար, Եվրոպայի խորհրդի Տնտեսական հանցագործությունների և համագործակցության բաժնի ղեկավարը  հանդես եկան բացման ելույթներով։ Բացման խոսքով հանդես եկողները ընդգծեցին վարքային կանոնների կարևորությունը պետական պաշտոնյաների համար՝ կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ Արդարադատության նախարար պրն․ Կարեն Անդրեասյանը ընդգծեց Հայաստանի հանձնառությունը՝ ձեռնարկելու արդյունավետ հակակոռուպցիոն համակարգի ստեղծման ուղղությամբ հետագա քայլեր՝ համապատասխանելու  եվրոպական չափանիշներին և  հասցեագրելու տվյալ ուղղությամբ ԳՐԵԿՈ-ի առաջարկությունները: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան տկն․ Անդրեա Վիկտորինը և ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղար, ԵԽ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար տկն․ Հաննե Յունկերը խրախուսեցին Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ շարունակել կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ և վերահաստատեցին Եվրոպայի խորհրդի և ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի Հանրապետությանը այս գործում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ տկն․ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց նոր հաստատված տիպային կանոնների հիմնական բաղադրատարրերը և հանրային ծառայության բոլոր մակարդակներում կանոնների ներդրման և հաստատման, համապատասխան ուղղորդման և դասընթացների անցկացման համար անհրաժեշտ հաջորդ քայլերը։

Միջոցառման մասնակիցները, որոնց թվում էին պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ավելի քան վաթսուն ներկայացուցիչներ, նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների ընդունման և իրականացման  այլ երկրների փորձին և մարտահրավերներին։ Ալբանիայի արդարադատության փոխնախարարը մասնակիցներին ներկայացրեց իր երկրի փորձը այս հարցերի շուրջ։

Այս հատվածին հաջորդեցին հեռանկարային քննարկումները՝ կենտրոնանալով ընդունված տիպային կանոնների գործնական կիրառման եղանակների և հակակոռուպցիոն այլ մեխանիզմների հետ դրա ինտեգրման վրա՝ ընդհանուր համակարգը ամրապնդելու և ողջ հայ հասարակության մեջ մշակույթի և մտածելակերպի առաջադեմ դրական փոփոխության նպատակով։

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի (ԵՄ/ԵԽ) Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում։  Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից, և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031