Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում որոշ շրջանակներ ճնշում են գործադրում իշխանությունների վրա՝ թույլ չտալով Թուրքիայի հետ կարգավորում. Չավուշօղլու

Հուլիս 04,2022 19:44

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ավստրիայի իր գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում որոշ շրջանակներ չեն ցանկանում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, և ճնշում են գործադրում Երևանի վրա, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործում:

«Ճնշումը թույլ չի տալիս Երևանին համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության: Տարածաշրջանը երկարատև խաղաղության կարիք ունի»,- ասել է Չավուշօղլուն:

Նա նշել է, որ Երևանն առայժմ պատրաստ չէ անցկացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների հերթական փուլերը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Չավուշօղլուն հերթական անգամ կրկնել է, որ Թուրքիան «բոլոր փուլերում խորհրդակցում է և կոորդինացնում է իր գործողություններն Ադրբեջանի հետ»:

Չավուղօղլուն նաև կարևորել է Ուկրաինայի պատերազմի ֆոնին Ասիայի և Եվրոպայի միջև միջանցքի կարևորությունը և այդ համատեքստում՝ նաև հայ-ադրբեջանական ենթակառուցվածքային նախագծերը, այդ թվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031