Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ը «արժեքավոր դերակատարություն» կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում:
«Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները կարող են կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման և կապերի ձևավորման գործում այս շրջանում, երբ բարենպաստ պայմաններ են ձևավորվում Հարավային Կովկասում կայուն խաղաղության և տնտեսական առաջընթացի համար: Միաժամանակ կարծում ենք, որ ԱՄՆ-ը արժեքավոր ներդրում կարող է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ հիմնված մեր առաջարկած հինգ սկզբունքների վրա»,- ասվում է Ալիևի նամակում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ