Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) գործադիր քարտուղար, Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը, նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության կողմից հռչակված գերակա և կարևոր ուղղություններից է, ներկայացրել է Հայաստանում այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առաջիկա բարեփոխումները, ինչպես նաև անդրադարձ կատարեց այլ բարեփոխումներում հակակոռուպցիոն օրակարգի խնդիրների լուծման խթաններին:
Զրուցակիցները քննարկել են ԳՐԵԿՈ-ի գնահատման չորրորդ փուլի «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» զեկույցում տրված խորհրդատվությունների կատարման ընթացքը:
Փոխվարչապետը, օգտվելով հանդիպման առիթից, շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը հակակոռուպցիան միջոցառումների իրականացման գործում Հայաստանին տրամադրվող աջակցության համար և բարձր գնահատել մասնավորապես ոլորտում փորձագիտական ներուժի և լավագույն փորձի կիրառումը:
Կարդացեք նաև
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ