Լրահոս
Օրվա լրահոսը

Գերասիմ Վարդանյանի գործն ուղարկվել է դատարան. Բենիկ Գալստյան

Հուլիս 04,2022 17:44

45 րոպե դատարանի նիստերի դահլիճում գտնվելուց հետո, ՀՅԴ -ական Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանին տեղեկացրել են, որ դատավորը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում է եւ տեղեկություն չունեն, թե ե՞րբ է վերադառնալու: Նիստին չէր եկել նաեւ դատախազը, պաշտպանին տեղեկացրել են, որ վերջինս միջնորդել էր հետաձգել նիստը:

Տեղեկացնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը պետք է քններ Բենիկ Գալստյանի հունիսի 16-ին բողոքը՝ Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացնելու որոշման դեմ: Պաշտպանն, ի դեպ տեղեկություն չունի, թե ե՞րբ կքննվի դեռ մայիս ամսին ներկայացրած իր բողոքը՝ բուն կալանավորման գործով: Այս գործով դատավորը Ռուբիկ Վարդանյանն է:

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է դեռեւս մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում․ մեղադրվում է 2020թ․ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ («Ազատություն» ռ/կ-ի գրասենյակ ներխուժման փորձ): Նա կալանավորվել է այս տարվա մայիսին՝ Դիմադրության շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ։

Բենիկ Գալստյան

Բենիկ Գալստյանը տեղեկացրեց, որ Գերասիմ Վարդանյանի գործն արդեն ուղարկվել է դատարան. այսինքն, մինչեւ հուլիսի 12-ը պետք է քննվի իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցը, քանի որ երկամսյա ժամկետը լրանում է այդ ժամանակ:

«Փաստը մնում է փաստ, որ անձը 50-օրից ավելի գտնվում է կալանքի տակ եւ, շատ մեղմ եմ ասում, սահմանափակվել է վերջինիս պաշտպանության իրավունքը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի պաշտպանվելու իրավունքը հասցվել է զրոյական մակարդակի եւ ինչ-որ մի օր բոլոր պատասխան են տալու իրենց արածների եւ չարածների համար. ինքը հետամուտ է լինելու այդ հարցում, ընդ որում, խոսքը քրեական պատասխանատվության մասին է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031