Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա Իրանում:
«Մենք ողջունում ենք Իրանի կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանային ձևաչափերում, այդ թվում «3+3»-ում մասնակցության և գործակցության հարցում: Իրանը շուտով կընդունի այդ ձևաչափով հանդիպումը»,- ասել է Բայրամովը Թեհրանում իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է նպաստել միջազգային «Հյուսիս-Հարավ» ճանապարհով բեռնափոխադրումների ավելացմանը: Նա նաև ասել է, որ իրենք պատրաստ են վերսկսել տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի հետ:
Անդրադառնալով «Արևելյան Զանգեզուրը» Իրանի տարածքով Նախիջևանին կապող նախագծին՝ Բայրամովն ասել է, որ առաջիկայում կսկսվի առաջին կամուրջի շինարարությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ