ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում հանդիպել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի եւ ԱՀ ԱԺ Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի մասնակցությամբ։
Քննարկման օրակարգում էին ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական զարգացումները։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, երկու հայկական պետություններին սպառնացող մարտահրավերներին եւ ազգային ուժերի միասնական գործողությունների հեռանկարին։