Հայտնի է, որ ի թիվս այլոց, ռուսական շոու բիզնեսի աստղերից Ֆիլիպ Կիրկորովը օրերս Հայաստանում էր, քանի որ մասնակցում էր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին: Նա այցելել էր նաեւ Գառնի ու Գեղարդ, եւ Ինստագրամի իր էջում եւ Stories բաժնում տեսանյութեր տեղադրել:
Aravot.am-ը «Գառնի» արգելոց-թանգարանի վարիչ Վահե Իսպիրյանից հետաքրքրվեց՝ արդյոք աշխատակիցները ճանաչել են Ֆիլիպ Կիրկորովին եւ փորձե՞լ են ճիշտ ներկայացնել հուշարձանը:
Նա ասաց, որ Կիրկորովը Գառնիում շատ քիչ է մնացել, այնուհետեւ ուղեւորվել է Գեղարդ: «Իրենք տոմսեր են գնել ու մտել, մի 10 րոպե ման են եկել ու գնացել: Բայց, գիտեմ, որ Գեղարդում զուռնա-դհոլով են դիմավորել:
Մեզ մոտ ինքը շատ քիչ մնաց, ոչ մեկի հետ չնկարվեց, հասավ տաճարի մոտ ու գնաց: Ժողովուրդը, աշխատակիցները ճանաչել էին, մոտեցան ուզեցին նկարվել, ոչ մեկի հետ չնկարվեց, ոչ մեկին մոտ չթողեց»,-ասաց Վահե Իսպիրյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ