Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր Բրյուսել զեկուցագիր ուղարկելիս ազնիվ եղեք եւ գրեք, որ քաղաքացին ձեզ ասել է՝ ամոթ»․ Գեղամ Մանուկյան

Հուլիս 04,2022 12:54

«Եվրամիությունը խոսում է ժողովրդավարության, առաջադիմության մասին։ Մի ամբողջ դեսպանատուն այս ամիսներին եւ անցնող տարիներին լռությամբ այս շենքը վերածել է ամոթի շենքի։ Իրականում ԵՄ երկրների գաղափարներն այս դեսպանատան միջոցով ՀՀ-ում բռնաբարվում են»,-ՀՀ-ում ԵՄ դեսպանատան գրասենյակի առաջ այսօր Դիմադրության շարժման հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց․ «Նրանք աչք են փակում բոլոր ապօրինությունների, քաղաքական հետապնդումների, դատարանների հանդեպ հարձակումների վրա, մեկ մարդու կամքով օրենք փոխելու խայտառակ իրավիճակի վրա։ Այսօր այստեղից Բրյուսել կուղարկեն հաղորդագրություն, որ ՀՀ քաղաքացիները բողոքի գործողություն են արել։ Ի՞նչ կգրեն, ի՞նչ պատճառով են քաղաքացիներն ամոթանք տալիս ԵՄ դեսպանին։ Երեւի կգրեն, որ իրենք ՀՀ-ում պաշտպանել են հակաժողովրդավարությունն ու քաղաքական հետապնդումները, ինչի համար այսօր այստեղ ենք»։

Գեղամ Մանուկյանի խոսքով․ «Պատահական չէ, որ ցուցարարները դեսպանատան  առաջ բերել են Գագիկ Ջհանգիրյանի եւ դեսպան Անդրեա Վիկտորինի լուսանկարը։ Դեսպանը լուռ է։ Անգամ այն ժամանակ լռեցին, երբ մեզ չթողեցին մտնել մի միջոցառման, որի ժամանակ խոսում էին ժողովրդավարության եւ բարեփոխումների մասին։ Այսօր Բրյուսել զեկուցագիր ուղարկելիս ազնիվ եղեք եւ արձանագրեք, որ ՀՀ արժանապատիվ քաղաքացին այսօր ձեզ ասել է ամոթ, որովհետեւ դուք կողմ եք բռնատիրությանը։ Շաբաթներ առաջ այս փողոցում քաղաքացիների ջարդ էր։ Դուք էլի լուռ մնացիք։ Երբ դատարանները բռնաբարվեցին, դուք էլի լուռ էիք։ Ամոթ ձեզ։ Քանի դուք եք դիվանագետ, այդ ամոթը տարածվելու է ողջ ԵՄ-ի վրա։ Օր առաջ ձեզանից ազատվելով՝ ՀՀ-ում գուցե վերաբերմունք փոխվի ԵՄ-ի հանդեպ»։

Երթի ընթացքում Անդրեա Վիկտորինի եւ Գագիկ Ջհանգիրյանի համատեղ լուսանկարը ցուցարարները դրեցին նաեւ ԱԺ-ի դիմաց՝ գետնին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031