Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեդա Սաֆարյանի առաջադրմամբ խորանալու է սահմանադրական արդարադատության ճգնաժամը»․ Արամ Վարդեւանյան

Հուլիս 04,2022 12:08

«Մինչեւ այդ թեկնածության առաջադրումը՝ սահմանադրական դատարանում արդեն իսկ լրջագույն խնդիրներ էին առաջացել։ ՍԴ-ն ծանր վիրավորանքի խայտառակ հոդվածը ճանաչել էր սահմանադրական, ինչից հետո շատ լուրջ խնդիր էր ՍԴ-ին ընկալելը։ Ես նման ՍԴ չէի ճանաչել երբեւէ։ Սա ջրբաժան եղավ ՍԴ-ի եւ սահմանադրության միջեւ։ Սա հետեւություն է, որ սահմանադրական արդարադատությունը լրջագույն ճգնաժամի մեջ է, եւ այդ անձի առաջադրմամբ այն ավելի է խորանալու»,-Դիմադրության շարժման այսօրվա հավաքի ժամանակ անդրադառնալով այն փաստին, որ ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության թեկնածուն փաստաբան Սեդա Սաֆարյանն է՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։

Պատգամավորը շեշտեց․ «Նա սահմանադրական արդարադատության ոլորտում մասնագիտացած չէ։ Հիմա ինչ ուզում եք ասեք։ Եթե մի կողմ դնեմ օբյեկտիվ-սուբյեկտիվ պատկերացումներս եւ հանգամանքները, ապա նա չունի այդ փորձը։ Ունի հստակ քաղաքական կողմնորոշում։ Չափազանց ընդգծված։ Սա սահմանադրական արդարադատությանը վնաս է, պարզ չի՞։ Այդ նույն տրամաբանությամբ գլխավոր դատախազ է նշանակվում մեկը, որը քրեական ոլորտում չունի փաստաբանի, դատախազի փորձ։ Ընտրում է նրան, ընդ որում, միահեծան ԱԺ-ն։ Նման կերպ դատախազությունը վերածում են գործադիրի կցորդի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031