Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը սխալմամբ հարվածել է ադրբեջանական զորքերին

Հուլիս 04,2022 09:41

Ադրբեջանական բանակին փոխանցված Bayraktar TB2 հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքը օպերատորի սխալի պատճառով խոցել է ադրբեջանական զորքերի դիրքերը, ինչի հետևանքով ոչնչացվել է ադրբեջանական զինուժի մոտ երկու մոտոհրաձգային միավորում։ Այս թեմայով տեղեկություն է հնչեցրել ադրբեջանցի զինծառայողներից մեկը, որին բախտ է վիճակվել ողջ մնալ:

Մեկնաբանելով լրագրողներին՝ ադրբեջանցի զինվորն ասել է, որ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ թուրքական կողմից Ադրբեջանի զինանոց տեղափոխված Bayraktar TB2 անօդաչու սարքը հարձակվել է ադրբեջանական զինուժի դիրքերի վրա։ Բազմաթիվ հարվածների արդյունքում (ենթադրաբար խոսքը պլանային զինամթերքով չորս հարվածի մասին է – խմբ.) ոչնչացվել են 52 ադրբեջանցի զինծառայողներ, զգալի թվով վիրավորներ էլ են եղել։

Այս պահին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից պաշտոնական մեկնաբանություն չի արվել այս հարցի վերաբերյալ։ Ավելին, վարկածներ են ի հայտ եկել, որ անօդաչու թռչող սարքի հարվածը կարող էր սխալ չլինել. հարվածը բարեկամական ուղղությամբ կարող էր նպատակաուղղված լինել՝ հայկական կողմին և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորականներին մեղադրելու հարձակման մեջ։

 

Այս տեղեկությունը հրապարակել է Avia.pro – ավիացիոն պորտալը, որն իր ընթերցողներին թույլ է տալիս ժամանակին ստանալ կարևոր տեղեկատվություն օդային տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, ավիաընկերությունների, օդանավակայանների, սպասարկող ընկերությունների և ինքնաթիռներ արտադրողների մասին:

 

Անգլերենից թարգմանությունը՝ Աննա Ազնաուրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031