Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը փայլուն մասնակցություն ունեցավ Մալթայում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:
Գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի ղեկավարությամբ մեր տղաները եզրափակիչ խաղում ցույց տվեցին հաղթանակի հասնելու կամք ու վճռականություն եւ ի վերջո հասան իրենց նպատակին: Առաջին քառորդում մեր ընտրանին զիջեց 15:19 հաշվով, սակայն տղաները կարողացան հավաքվել ու ոչ միայն արագ հետ բերել կորսվածը, այլեւ մնացած երեք խաղափուլերում իրենց կամքը թելադրել մրցակցին եւ վստահ հաղթանակ տոնել 84:68 ընդհանուր հաշվով:
Մրցաշարի ամենաարժեքավոր բասկետբոլիստ ճանաչվեց մեր հավաքականի առանցքային խաղացողներից Քրիս Ջոնսը: Նա եւ հավաքականի ավագ Անդրե Սպայթ Մկրտչյանը ընդգրկվեցին առաջնության խորհրդանշական հավաքականում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ