Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, գյումրեցի Լյովա Գեւորգյանը Հռոմում անցկացված այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վերջին գոտեմարտում չեմպիոնական տիտղոսի համար հանդիպեց Վրաստանը ներկայացնող Մերաբ Սուլեյմանաշվիլու հետ եւ բացահայտ առավելությամբ (13:2) առավելության հասավ՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը:
Սա մեր հավաքականի երրորդ ոսկին էր այս ԵԱ-ում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ