«Նմանատիպ խոսակցություն կամ քննարկում այս պահին չկա: Նմանատիպ բանը թեորետիկ միշտ էլ հնարավորություն կա, երբ որ մարդը գտնում է, որ ավարտել է իր առաքելությունը, բայց այս պահին նման խնդիր չկա: Այդ թեման ոնց, որ թե ընդդիմության շարքերում է քննարկվում՝ մանդատի հետ կապված»,- ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես հերքեց մամուլի այն հրապարակումները, թե ինքը մանդատը վայր է դնելու:
Ըստ նրա, մանդատը վայր դնելու թեման մշտապես շրջանառվում է «вокруг да около», քանի որ, եթե կա մանդատ, ուրեմն մշտապես կա նաեւ այն վայր դնելու կամ հրաժարվելու հնարավորություն. «Մոդելն այսպես է՝ մարդ կա, որի գործունեությունը կոչվում է մանդատից հրաժարվել, մարդ կա, որի գործունեությունից ստացվում է մանդատը վայր դնել, իմաստային տարբերություն կա: Հիմա ասենք Արթուր Դավթյանին ընտրել ենք Վճռաբեկ դատարանի անդամ, նա պիտի մանդատը դնի, Վանեցյանը մանդատից հրաժարվեց, ասեց՝ չեմ ուզում լինեմ պատգամավոր: Ներքաղաքական ջուրը, որ ծանծաղ է շատ, խորություն չունի, անընդհատ կիսաբամբասանքների շրջանակներում է՝ կիսաքաղաքական, կիսաբամբասանքային, կիսաтуда- կիսաсюда: Չի լրջանում էլի քաղաքական դաշտը, հատկապես՝ ընդդիմության պահով: Եթե մենք հիմա լուրջ ընդդիմություն ունենայինք՝ լուրջ տեսլական ունեցող, Հայաստանի ապագայի մասին իր պատկերացումներն ունեցող, մենք ընտիր իշխանություն ենք՝ մեզ քննադատելու համար: Ընդդիմության համար իդեալական պայմաններ է, այս իշխանության մի 40-50%-ը …սոցիալիստական մտածելակերպով իշխանությանը միշտ կարաս լավ քննադատես, մարդկանց էլ ցույց տաս, որ այս իշխանության արած սրա հետեւանքը քեզ վնաս է, սա չեն մտածել: Որը մի կողմ թողած՝ այդ մարդիկ գոռում էին՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, է՛հ իմ ասելուց ու չասելուց չի կախված ինչը, որտեղ կլինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Խօսքս նորէն ձեզի է, առավոտի լրագրող.
Երբ Գուրգեն Արսենյանը, կրկնեմ, Գուրգեն Արսենյանը, կը խօսի “սոցիալիստական մտածելակերպով իշխանությանը” մասին, դուք գոնէ երեսին կը խնդա՞ք, կամ լրջագույն խոժոռ դէմքով կը շարունակեք խօսակցութիւնը։