Փաստաբան Սամվել Ջաղինյանը, մեր տեղեկություններով, ոստիկանություն բողոք է ներկայացրել առ այն, որ Երեւանի քաղաքապետին դիմումներ է ուղղում, ու դրանք մնում են անպատասխան, կամ տեւական ժամանակ հետո փորձում են այնպիսի պատասխաններ տալ, որոնք չեն առնչվում իր բարձրացրած խնդիրներին:
Սա պաշտոնական լիազորությունների չարաշահման տարրեր է պարունակում: Այս պահին բողոքի հիման վրա կատարվում է նախաքննություն: