«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի կրտսեր տարիքային խմբի Հայաստանի առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցեցին ավելի քան 200 պատանիներ եւ աղջնակներ:
Աղջիկների պայքարում ոսկե մեդալի արժանացան. 40 կգ՝ Անի Մխիթարյան, 44 կգ՝ Համեստ Աֆրիկյան, 48 կգ՝ Անահիտ Հարությունյան, 70 կգ՝ Մարի Սարգսյան:
Տղաները հանրապետության չեմպիոններին որոշեցին 15 քաշային կարգերում: 40 կգ՝ Վահրամ Դովլաթբեկյան, 42 կգ՝ Էրիկ Ապերյան, 44 կգ՝ Սարգիս Թառլոյան, 46 կգ՝ Հայկ Հովսեփյան, 48 կգ՝ Արսեն Դարբինյան, 50 կգ՝ Տիգրան Հովսեփյան, 52 կգ՝ Մարտին Սահակյան, 54 կգ՝ Հայկ Դովլաթյան, 57 կգ՝ Ալեն Ստեփանյան, 60 կգ՝ Արտյոմ Քեշիշյան, 63 կգ՝ Գագիկ Խաչատրյան, 70 կգ՝ Սամվել Սիրամարգյան, 75 կգ՝ Հայկ Ղահրամանյան, 80 կգ՝ Ռաֆիկ Խաչատրյան, 90 կգ՝ Ալեքս Չապինյան:
Կարդացեք նաև
Առաջնության արդյունքներով կկազմավորվի հավաքական թիմ, որը կնախապատրաստվի Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից մեզ տեղեկացրին, որ հուլիսի 5-ին կմեկնարկի ավագ տարիքային խմբի պատանիների Հայաստանի առաջնությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ