Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ պետական ապարատով, քարոզչական մեքենայով Գարիկ Էլոյանին դավաճան հանեցին, հետո պարզվեց, որ նման բան չկար․ Տիգրան Աբրահամյան

Հուլիս 02,2022 19:55

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամիսներ առաջ ԱԱԾ-ն հրապարակեց հայտարարություն, որի համաձայն` լրտեսության և պետական դավաճանության գործով 20 մեղադրյալ է անցել, որոնցից 14-ը կալանավորվել են։

Ըստ Mediahub-ի, կալանավորված անձանցից մեկը՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար Գարիկ Էլոյանի գործը կարճվել է՝ օրերս նրան ազատ են արձակել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Փաստորեն, ամբողջ պետական ապարատով, քարոզչական մեքենայով մարդուն դավաճան հանեցին, հետո պարզվեց, որ նման բան չկար ու հանցակազմի բացակայության հիմքով ազատ են արձակել։

Թե բա խեղճ Նիկոլն ինչ աներ, լիքը դավաճան կար։ Ամենամեծ դավաճանը դուք եք, որ մարդկային ճակատագրերի հետ խաղում եք, մարդկանց վարկաբեկում, ինչեր ասես որ չեք բեմադրում ու վերջում պարզվում, որ թատրոնն ավարտված է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031