Շիրակի մարզպետարանի հետ համատեղ, Tech Week 2022-ի շրջանակներում Գյումրու դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է տարվա ամենամեծ ՏՏ իրադարձությունը, որը մեկ հարկի տակ էր համախմբել բոլոր նրանց, ովքեր կարևորում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և նպատակ ունեն ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք, հավաքական ուժերով նպաստել մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։
Մոտիվացիոն ելույթներ՝ թվային աշխարհի 12 ոլորտներից, աշխատանքի տոնավաճառ, «Կորիզ» գաղափարների մրցույթ, հայկական ծրագրային ապահովման փորձարկման գավաթ, հաքատոն, որի ընթացքում կստեղծվի տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ՝ հուլիսի 2-ից 4-ն ընթացող միջոցառումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն տեսնել հայկական ծագումով համաշխարհային հաջողությունների հասած ընկերությունների, լսել նրանց իրական պատմությունները, կրկնել և գերազանցել այդ փորձը՝ հնարավորություն ունենալով բացահայտելու Շիրակի ողջ պոտենցիալն ու ոգևորել երիտասարդներին՝ կառուցել սեփական կարիերան հենց իրենց մարզում։
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ