Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Բեքմեզյան. Նախագահի պաշտոնը լրացուցիչ բեռ է, որը, ըստ էության, առավելություն չի տալիս ԲԴԽ անդամներին․ «Հրապարակ»

Հուլիս 02,2022 11:08

Երկուշաբթի օրը ԲԴԽ-ն ընտրություն պետք է կատարի փաստացի 3 անդամի միջեւ՝ Բեքմեզյանի, Քոչարյանի եւ Խաչատուրյանի։ Դավիթ Խաչատուրյանը Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրն է եւ Սորոսի հիմնադրամի նախկին նախագահը, ուստի դժվար թե իշխանությունը գնա նման արտառոց նշանակման։ Ավելի հավանական է թվում Գրիգոր Բեքմեզյանի թեկնածությունը, սակայն Բեքմեզյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առանձնապես հակված չէ այդ պաշտոնին։

«Ես շատ նեյտրալ եմ վերաբերվում ցանկացած նման տեղեկությանը, որովհետեւ գտնում եմ, որ խորհրդի բոլոր գիտնական-անդամներն ունեն հավասար իրավունքներ եւ հնարավորություններ։ Անձամբ ես չեմ ձգտում ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելուն, մի քանի անգամ ասել եմ, որ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, եւ նախագահի պաշտոնը լրացուցիչ բեռ է, որը, ըստ էության, առավելություն չի տալիս ԲԴԽ անդամներին։ Խորհուրդը պետք է որոշի փակ-գաղտնի քվեարկությամբ, խորհուրդն ինչ էլ որոշի, մենք պարտավոր ենք ընդունել այդ որոշումն ու շարժվել այդ որոշմամբ։ Հավատացեք, ես ոչ մի բանով առավել չեմ խորհրդի մյուս անդամներից եւ նույնիսկ վստահ չեմ, որ քվեարկության ժամանակ իմ ձայնն ինձ եմ տալու»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը՝ նշելով, որ եթե, այնուամենայնիվ, խորհուրդն իրեն ընտրի, ինքը պարտավոր է ենթարկվել խորհրդի որոշմանն ու պաշտոնավարել որպես ԲԴԽ նախագահ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031