«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթ նստավայրում հերթական դատական նիստը հետաձգվել է: Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում տիկին Փոստանջյանը տեղեկացրեց. «Ներկա չէին իմ պաշտպանը եւ մեղադրող դատախազը: Հետեւաբար, դատավոր Ռոբերտ Պապոյանը նիստը հետաձգեց մինչեւ ս/թ օգոստոսի 23-ը»:
Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մարտի 15-ին Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 66 շենքին հարակից տարածքում գտնվող պուրակում տեղադրված Սողոմոն Թեհլիրյանի արձանի մոտ հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ