Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա դատական համակարգի դեօկուպացիան էր». Արամ Վարդեւանյանը՝ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականի մասին

Հուլիս 01,2022 22:44

«Օրեր առաջ, երբ հրապարակվեց այդ խայտառակ ձայնագրությունը Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ, որը իրավականում ոչ թե դատավորի, իրավաբան գիտականի խոսույթ էր, այլ ավելի  շատ քրեական ենթամշակույթի ներկայացուցչի, ում հետ խոսել եմ՝ մասնագիտական հանրույթից մինչեւ մեր գաղափարակից ընկերները, ասում էին՝ նա հրաժարական չի տալու: Դրանից հետո ասում էին՝ հենա տեսնում եք՝ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ամեն ձեւ իրեն պաշտպանում են իրեն, նա գնացողը չի: Ես մի պատասխան էի տալիս, ասում էի՝ եթե ժողովուրդը ոտքի կանգնած չլիներ, զարթնած չլիներ, չէր գնա»,-ընդդիմության հանրահավաքի ժամանակ անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարականին, ասաց ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Դա ձեր շնորհքն է, որ հրաժարական է տվել: Ժողովուրդ ջան, ընկերներիցս մեկը լավ ձեւակերպում օգտագործեց, ասաց՝ սա դատական համակարգի դեօկուպացիան էր: Ու քայլ առ քայլ առանց հոգնելու, առանց նահանջելու այսպես գնալու ենք մինչեւ վերջ, այդպես ենք պայմանավորվել, ոնց չէիք հավատում, որ Գագիկ Ջհանգիրյանը կարող է հրաժարական տալ, դե իմացեք, շարքը շարունակվելու է, պայմանավորվել ենք չէ՞, սա պայքար է…»,-ասաց Արամ Վարդեւանյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031