Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անգելա Մերկելը` Գալուստ Գյուլբենկյան Մարդասիրություն մրցանակի ժյուրիի նախագահ. «Ազգ»

Հուլիս 01,2022 22:11

 «Ազգ».  Գերմանիայի նախկին կանցլեր 67-ամյա Անգելա Մերկելը նոր պաշտոն ունի՝ նա համաձայնել է աշնանը ստանձնել Գալուստ Գյուլբենկյան մարդասիրության համար տրվող մրցանակի ժյուրիի նախագահությունը: Գերմանական dpa գործակալության հարցին ի պատասխան Մերկելի խոսնակը հաստատել է տեղեկատվությունը:

Լրատվության տեղեկանքում հետեւյալ անդրադարձը կա. Հայազգի նավթային մագնատ եւ արվեստի հավաքորդ Գալուստ Գյուլբենկյանի անվամբ 1956-ին Պորտուգալիայում հիմնված հաստատությունը նպատակ ուներ մարդկանց կյանքի որակը բարելավել արվեստի, բարեգործության, գիտության եւ կրթության միջոցով: 1 միլիոն եվրո պարգեւավճար կազմող Մարդասիրության մրցանակը Գյուլբենկյան հիմնադրամը կյանքի է կոչել 2020 թվականին՝ առաջինը պարգեւատրելով կլիմայի պահպանության պատանի ակտիվիստ շվեդուհի Գրետա Թունբերգին: 2021-ին մրցանակակիր է դարձել Organisation Global Covenant of Mayors խոշորագույն միությունը, որ 6 մայրցամաքների 142 երկրների 11 500 քաղաքների տեղական կառավարողներին միավորում է կլիմայական փոփոխությունների եւ էներգետիկ անվտանգության մարտահրավերներին դիմագրավելու ծրագրերում: 2022 թվականի մրցանակակրի անունը հայտնի կդառնա հուլիսին:

 

Անահիտ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031