Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը թող իր սեփականության վրա որոշումներ կայացնի». Աղավնոյի գյուղապետ

Հուլիս 01,2022 21:20

Ընդդիմության հանրահավաքին մասնակցում էր նաեւ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը: Նրան դիմավորեցին բացականչություններով եւ ծափերով:

Նա ասաց, որ ցավոք Հայաստանն ասես Էմիրությունների վերածված լինի, եւ մի անձ իրեն թույլ է տալիս միանձնյա որոշումներ կայացնել: «Ինչ-որ մե՞կը պիտի որոշի մենք ուր ապրենք, ոնց ապրենք…Միշտ ասում էին՝ Արցախը մեզ պետք չէ, այսինքն` այս զիջողական դիրքը Հայաստանի իշխանության, ընդունելի չէ…Նիկոլ Փաշինյանը, որ անընդհատ հողեր է զիջում, էդ մանդատը իրեն ոչ մեկ էլ չի տալիս, ոչ էլ մենք թույլ ենք տալիս, որ ինքը մեր ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնի: Արցախի հողը համահայկական հող է, պատկանում է հայաստանցուն, Սփյուռքին, արցախցուն: Արցախը չի կարող իր սեփականությունը լինել: Նիկոլ Փաշինյանը թող միայն  իր սեփականության վրա որոշումներ կայացնի…Իսկ Արցախը կա ու միշտ կլինի: Նաեւ Հայաստանը կա եւ կմնա»,-ասաց Անդրանիկ Չավուշյանը:

Նա տարբեր հարցազրույցներում հայտնել է, որ չեն պատրաստվում լքել իրենց տներն ու այն հողը, որի համար հազարավոր հայորդիներ են զոհվել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031