Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Երիկ Բազինյանի ֆեյսբուքյան գրառումը
Ցանկանում եմ տեղեկացնել, որ ցավոք, էլ չեմ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույնը: 28 պրոֆեսիոնալ մենամարտ հաղթելուց հետո, WBO վարկածի մինչև 24 տարեկանների աշխարհի չեմպիոն լինելուց հետո, ամբողջ աշխարհում բարձր մակարդակի վրա ՀՀ դրոշն ու անունը պահելուց հետո, 27 տարեկանս լրանալուց հետո, պատերազմի ժամանակ մեծ օգնություններ տալուց հետո, լինելով Կանադայի քաղաքացի և այսքանից հետո շարունակական արհամարհանք ու մերժում ստանալով իմ երկրի կողմից, կարծում եմ, որ վերջն է:
Ափսոս, որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ:
Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք միշտ ինձ աջակցել ու աջակցում են:
Անկախ ամեն ինչից, հպարտ եմ, որ հայ եմ: