Հռոմում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի երեք անդամներ հաջողությամբ հաղթահարել են նախնական փուլերը եւ այսօր երեկոյան գոտեմարտելու են կիսաեզրափակչում:
57 կգ քաշային կարգում Հարություն Հովհաննիսյանը ուժերը չափելու է Վրաստանի ներկայացուցիչ Լուկա Գվինջիլիայի, հետ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանի մրցակիցը լինելու է հունգարացի Մարսել Նագին, իսկ Մուշեղ Մկրտչյանը 79 կգ քաշային կարգում գոտեմարտելու է ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ