Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ ավարտել է մեդիագրագիտության վերաբերյալ դասընթացների շարքը Հայաստանի մարզերում։
3 շաբաթ շարունակ 10 լրագրողներ ու մեդիա փորձագետներ Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում տարբեր ձևաչափերով հանդիպումներ են ունեցել մոտ 400 մասնակիցների հետ՝ աշակերտների, լրագրողների, մանկավարժների, ձեռնարկատերերի, ՏԻՄ ներկայացուցիչների։
Փորձագետները պատմել են պատասխանատու լրագրության, մեդիայի աշխատանքի սկզբունքների ու փաստերը ստուգելու գործիքների, նյութի վերաբերյալ միայն դրա վերնագրից տպավորություն կազմելուց խուսափելու, ինչպես նաև մանիպուլյատիվ հուզական պատմություններին և նկարներին քննադատաբար վերաբերվելու մասին։
Ծրագրի մասնակիցներից շատերն արդեն իրենք են պատրաստվում դասընթացներ անցկացնել իրենց համայնքներում՝ դառնալով մեդիագրագիտության սուրհանդակ և տարածելով իրենց սովորածը։
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east